▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծեծկռտուք Կոնսերվատորիայի այգում. տրանսգենդերին կյանքից զրկելու հետևանքը

Օգոստոսի 21-ին 21:00-ի սահմաններում Սայաթ-Նովա պողոտա 1 հասցեի մոտ՝ Կոնսերվատորիայի դիմացի այգում, մոտ 15 հոգի անխնա ծեծել են միմյանց։

ԱրմԼուր․am-ն է գրում ու նշում, որ կայքին հասած տեղեկությունների համաձայն,  դեպքի վայր են գնացել իրավապահները և պարզվել է, որ նշված այգում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները մոմովառություն են իրականացրել օր առաջ սպանված իրենց համայնքի ներկայացուցչի հիշատակին, որի ժամանակ մի խումբ երիտասարդներ իրենց ուղղությամբ հավկիթներ և ավազով լցված շշեր են նետել, որը դիպչելով իրենց, պատճառվել է ֆիզիկական ցավ, որից հետո նստել են «Վոլկսվագեն» մեքենան ու դիմել փախուստի։

Դեպքով զբաղվում է ՀՀ քննչական Կոմիտեի Կենտրոնի Քննչական բաժինը։ Հիշեցնենք, որ սպանվել էր տրանսգենդեր անձ, գործով կա 26-ամյա ձերբակալված։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին