***
Կոնֆերենցիաների լիգայի 2024/2025թթ․ խաղարկության Լիգայի փուլի 3-րդ տուրում Երևանի «Նոան» «Սթեմֆորդ Բրիջում» մրցեց Լոնդոնի «Չելսիի» հետ։
«Ազնվականներն» այս խաղում մի գլուխ բարձր էին հայկական ակումբից։ Էնցո Մարեսկայի գլխավորած թիմը 8 անպատասխան գնդակ ուղարկեց «Նոայի» դարպասը։
Դուբլ ձևակերպեցին Ժոաու Ֆելիշը, Կրիստոֆեր Նկունկուն։ Մեկ գոլով աչքի ընկան Թոսին Ադարաբիոյոն, Մարկ Գիուն, Աքսել Դիսասին և Միխայիլ Մուդրիկը։
Այսպիսով, «Նոան» ցավալի պարտությունով ավարտեց իր մրցելույթը Լոնդոնում։ Պետք է ընդունել, որ մրցակիցը կարգով չափազանց բարձր էր։
***