▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ ընդունում, երբ հայ աստղերը շողոքորթում են Անգելինա Գասպարյանին

 

Անգելինա Գասպարյանի շուրջ ստեղծած աժիոտաժի մասին

Արդեն երկու օր է հետևում եմ Անգելինա Գասպարյանի ծնունդը նշելու հետ կապված աժիոտաժին: Մի մաս կա, որ դեմ է արտահայտվում այս ամեն ինչին, մի մաս էլ կա, որ պաշտպանում է, մի հոգի էլ կա օճառը ձեռը ֆռումա: Թույլ տվեք հիմա, ես` նվաստս, այս թեմայի շուրջ երկու հատ մը բան ասեմ: 

Նախ` ստորություն եմ համարում, որ պաշտոնավոր պապային «կպնելու» համար (և բացասական, և դրական առումով) «օգտագործեն» 12 տարեկան երեխուն, քանի որ դա չի տեղավորվում «հայ մարդ» ասվածի ոչ մի չափանիշներում: 
Չեմ ընդունում նաև, որ մեր աստղերն են սենց դրած շողոքորթում ու դրանով իսկ Անգելինայի շուրջ ստեղծված աղմուկն էլ ավելի «թեժացնում»: 
Այս ամենի մեջ ցավը այն է, որ Անգելինան ընդամենը 12 տարեկան է ու ցանկացել է ծնունդ անի, իրա պապան էլ որոշել է մի քիչ լավ անի` քանի որ աստղեր են էլի գալու, ամոթ է: 

Ինձ թվում է՝ այս պատմության մեջ ոչ ճիշտ կողմ կա, ոչ էլ սխալ. երկուսին էլ կարելի է արդարացնել, բայց բոլոր քննադատողներին ու գովերգողներին խնդրում եմ չմոռանալ, որ մեջ տեղը հայ երեխա է, աղջնակ՝ մի՛ անցեք սահմանները:

Հ.Գ. Անգելինա ջան, եթե դու ինձ կարդում ես, ապա լսիր Անկախ Հայաստան ֆեյքի հորդորը՝ մի՛ կարդա այս բոլոր հիմարությունները, ոչ լավը, ոչ վատը, դու քո գործը լավ արա, այս ամեն ինչին էլ բանի տեղ մի դիր. այս ամեն ինչը գնալու է կորի, միայն լավ երգերն են մնալու:

Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջ

Հիշեցնենք, որ համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը շնորհավորում է դստերը՝ Անգելինա Գասպարյանին ծննդյան օրվա կապակցությամբ։ Տեսանյութում նաև հնչում են այլ շնորհավորանքներ Անգելինայի հարազատներից և հայ հայտնիներից:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին