▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ հասկանում՝ ինչի է այսօր տարածվում, որ իբր հենց նոր Կալիֆորնիայի սենատն ընդունել է ԼՂՀ անկախությունը

Այսօր համացանցային մի շարք օգտատերեր իրենց ֆեյսբուքյան էջերում որպես նոր իրադարձություն տարածում են Կալիֆորնիայի սենատի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչելու մասին տեղեկությունը, սակայն հարկ է նշել, որ այդ ամենը տեղի է ունեցել դեռևս 2014թ-ին:

Այս առիթով հեռուստահաղորդավարուհի Լուսինե Բադալյանն իր միկրոբլոգում հետևյալ գրառումն է կատարել, որը ներկայացնում ենք առանց խմբագրման.

«Չեմ հասկանում՝ սա ինչ պահ ա, կբացատրե՞ք ինչի ա էսօր տարածվում` իբր հենց նոր , երբ գիտենք (կամ մեծ մասը երևի չգիտի), որ Սենատն օգոստոսի 27-ին ( 2014թ) ձայների 23 կողմ, 0 դեմ հարաբերակցությամբ ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող AJR 32 բանաձևը: Կալիֆորնիան ԼՂՀ անկախությունը ճանաչած ԱՄՆ հինգերորդ նահանգն է: Մյուս չորս նահանգներն են Ռոդ Այլենդը, Մասաչուսեթսը, Մենը և Լուիզիանան»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին