▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չեմ կարծում, որ Հայաստանն ընդունակ է արգելափակել այդ միջանցքը». Ալիև

Բաքվում ընթացող միջազգային համաժողովի իր ելույթում Ադրբեջանի նախագահը կրկին անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» թեմային. «Ռուս պաշտոնյաների հետ իմ վերջին զրույցի ժամանակ մենք քննարկել ենք Զանգեզուրի միջանցքը: Չեմ կարծում, որ Հայաստանն ընդունակ է արգելափակել այդ միջանցքը: Ինչ վերաբերում է Իրանին, կարծում եմ, նա էլ դա չի անի՝ հաշվի առնելով իր հետաքրքրությունը տարածաշրջանային հաղորդակցության նախագծերի նկատմամբ: Այդ նախագծերն ուղղված չեն որևէ մեկի դեմ, ընդհակառակը, ի շահ շահագրգիռ կողմերի են»,- ասել է նա:

Ալիևը նաև հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Բրյուսելում նախատեսված հանդիպումը չի կայանա։

«Հանդիպումը պետք է կայանար դեկտեմբերի 7-ին։ Բայց երեկ Հիքմեթ Հաջիևն ինձ տեղեկացրեց, որ իր հետ կապվել են Շառլ Միշելի գրասենյակից և հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է հանդիպմանը միայն այն դեպքում, եթե դրան մասնակցի Ֆրանսիայի նախագահ Մակրոնը։ Սա նշանակում է, որ այդ հանդիպումը չի կայանա»,- ասել է Ալիևը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին