Ինչպես և խոստացել էր՝ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը գրանցվել է ֆեյսբուք սոցիալական ցանցում:
Նա այսօր տեսանյութ է հրապարակել իր էջում,որին կից կատարել է հետևյալ գրառումը.
«Իմ պայքարը ընդդեմ չէ, իմ պայքարը հանուն է, ժողովուրդ ջան. հանուն ազգային-քրիստոնեական Հայաստանի եւ Արցախի, հանուն 88-ին պայքարած իմ ավագ եղբայրների գործի շարունակականության, հանուն իմ գաղափարների՝ հայկական ընտանիքի, ավանդական արժեքների, քրիստոնեական՝ իրական սիրո , այլ ոչ թե պղծության քարոզի, արժեքների տոտալ խեղաթյուրման եւ մանիպուլյացիայի:
Այսօր մեր հայրենիքի առջեւ լուրջ մարտահրավերներ են ծառացած՝ հոգեւոր եւ արտաքին անվտանգությանը հարվածող սպառնալիքներ եւ դրանք լուծելու համար չպետք է «դունչներս սրբենք» ու ապահով, տաք տեղերում հանգրվանենք: Չվախենանք ճշմարտությունն ասել, պայքարելով՝ առաջ գնանք »:
Կարդացեք նաև՝ Էդուարդ Շարմազանովի բացառիկ զրույցը` սև ժապավենների, իրեն ատողների, դստեր նամակի մասին և ոչ միայն
Շարմազանովը՝ հիպոտեկով տուն գնելու,համեստ ապրուստի և քաղաքականությունում չկեղտոտվելու ձևի մասին...