Ջեկ Լոնդոնի նամակը Աննա Ստրանսկիին
Սիրելի՛ Աննա,
Ես ասե՞լ էի, որ բոլոր մարդիկ բաժանվում են տեսակների: Եթե ասել եմ քեզ այս մասին, թույլ տուր մանրամասնել և քեզ պատմել այն ամենը, ինչ գիտեմ դրա մասին: Բայց տարօրինակ է, դու դուրս ես սահում և ես չեմ կարողանում քեզ դասել այս տիպերից և ոչ մեկի շարքում: Սարսափելի է` ես չեմ կարող քեզ մասնատել, կիսել իմ և մարդկանց միջև: Կիսել իմ և իմ միջև: Իմ փախչող ու վերադարձող ներկա: Հետաքրքիր է, բայց մեզնից յուրաքանչյուրն իրեն զգում է միայնակ մյուսի կողքին, մյուսից տարբեր, և գուցե այդ պատճառով էլ ամենափոքրիկ նմանությունը մեր մեջ նման է հրաշքի… Մեզ պետք չեն բառեր` բարձրաձայն բառեր: Մենք այդ բառերի համար չափազանց անհասկանալի ու բարդ ենք: Գուցե Աստված հիանում է մեզնով` տեսնելով մեր լուռ միասնությունն ու շփումը: Այս ամենում և մեր հարաբերություններում միակ բնական բանը անբնական տաքարունությունն է, չափազանց մեծ, վտանգավոր, լուսավոր: Դե ճիշտ է, մենք միասին ենք, բայց մենք նման ենք այլմոլորակայիների ուրվականների: Ու միասին ենք… Քո մասին մտածելիս և քո կողքին անգամ քո մասին երազելիս ես ժպտում եմ: Ժպտում եմ նախանձելի ու անկեղծ ժպիտով: Դա մի ժպիտ է, որին կարելի է ներել: 25 տարի ես ապրել եմ հուսահատության բանտում: Ես սովորել եմ չհիանալ: Դա մի դաս է, որն անհնար է մոռանալ: Ես ինձ արգելում եմ հուսալ և հավատալ նաև հույսի գոյությանը: Ես ուրախանում եմ ամենափոքրիկ մանրուքներով, նույնիսկ իմ օրերով: Բայց ես չեմ կարողանում հիանալ ինքս ինձանով, հիանալ այն հրաշքով, որ թաքնված է իմ ներսում: Հիանալ իմ սիրով…
Չեմ կարող քեզ կիսել իմ և իմ միջև. Ջեկ Լոնդոն
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet