▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ կիսում Ծառուկյանի կարծիքը. Խաչատուր Սուքիասյան

Այսօր այլ իրավիճակ է՝ հավասար պայմաններ կան գործարարների համար:Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց գործարար Խաչատուր Սուքիասյանը։

«2018 թվականի հեղափոխությունից հետո հնարավոր դարձավ, որ հավասար պայմաններ լինի, օրենքը գործի, բոլոր գործողությունները լինեն իրավական ճանապարհով։ 3-րդ նախագահը, որ մեծ-մեծ խոսում էր, թող հիշի իրեն 90-ականների սկզբին, պետք չէ մոռանալ։ Միգուցե ռայկոմի քարտուղարները, ցեխավիկներն են լավ ապրել, բայց մի խումբ մարդիկ, ովքեր կապ չեն ունեցել դրա հետ, եկել են ՀՀ, տեսել ենք ոնց են եկել։ Ես զրույց ունեցել եմ 3-րդ նախագահի հետ, որ ձեր գյուղի տղան, թալանում, քանդում է  գործարանը, գնացեք, նայեք։ Ասում էր՝ այդպիսի բան չկա»,-ասաց գործարարը։

Գործարարի խոսքով՝ ընդունել է արտասահմանից եկած մարդկանց, ովքեր զբաղվում են ադամանդագործությամբ:

«Նրանք ասեցին, որ տարիներ առաջ եղել են այստեղ։ Պատմում են, որ բոլորը ուզեցել են փայ մտնեն։ Որ դուռը գնացել են որ խոսեն, պայմանավորվեն, նման պայմաններ են առաջարկել»։

Դիտարկմանը, որ Գագիկ Ծառուկյանի խոսքով հիմա Հայաստանում չկան բավարար պայմաններ  ներդրումների համար, Սուքիասյանը պատասխանեց.

 «Ես իմ կարծիքն ունեմ, նա իր կարծիքն ունի: Եթե նա ասում է, որ խնդիրներ կան, պետք է այդ խնդիրներով զբաղվել, որպեսզի դրանք չլինեն: Ես պետք է իմանամ, թե որ ճյուղերի մասին է նա ասում»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին