«Երբեք չմտածեք, որ այս մարդիկ անպարտելի են։ Վերջն է հասել այս մարդկանց՝ վերջավորությունը։ Էնքան սնանկ, դատարկված են թե մտքով, թե հոգով, որ միայն իրենց ֆիզիկական ներկայությունը պահելու համար են պայքարում»,- ֆեյսբուքյան եթերում հայտարարել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ հավելելով, որ նպատակը մեկն է՝ հեռացնել չարիքի իշխանությունը։ Սրբազանն անդրադարձել է նաև օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ ամբիոնից հնչեցրած «ազգ-նահատակ» արտահայտությանը։ «Չեմ ուզում մանրամասնել, անդրադառնալ այդ տգիտությանը, բայց նահատակության գաղափարը սուրբգրային, աստվածային և աստվածաշնչյան է, երբ որևէ մեկը կամ հավաքականությունը կարող է ինքնազոհաբերվել արժեքների համար։ Դա հաղթանակող ազգի կոնցեպտ է․ նահատակությունը հաղթանակի մասին է և ոչ թե պարտության»,- ասել է Բագրատ Սրբազանը։ *** |
«Պարտված մարդը չի կարող խոսել ազգ-նահատակ լինելու մասին, այլ պարզապես փորձում է իր պարտված լինելը տարածել ժողովրդի վրա ու բոլորիս պահել այդ պարտության հոգեբանական ճնշումների ներքո, որպեսզի մնանք այդ ճիրանների մեջ, չապաքինվենք»,- անդրադառնալով օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ ամբիոնից հնչեցրած «ազգ-նահատակ» արտահայտությանը, ասել է Բագրատ Սրբազանը՝ հավելելով․ «Պատճառն այն է, որ իրենք այլ ծրագրեր ունեն իրականացնելու, դա մեր պետության կազմաքանդման գաղափարն է»։ |