«Չեմ պատրաստվում նայել` ինչպե՞ս է բուքմեյքերական կազմակերպության նախկին տնօրենը վերացնում քաղաքի թոքերը». Հայրումյան
Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել՝ գրել է.
«Երևանի Ալեք Մանուկյան փողոցն է, նայեք ինչքան կանաչ ու սիրուն էր այն 2016 թվականին, այն այս գարնանն էլ կարող է կանաչել ու սիրունանալ, բայց Երևանի քաղաքապետարանը և մասնավորապես «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կասմանավտները որոշել են, որ այս ծառերն անկենսունակ են և պետք է հատվեն։
Ես՝ Էդուարդ Հայրումյանս, դե՛մ եմ այս մոնիպուլացնող «հիմքերով» ավերիչ որոշմանը և չեմ պատրաստվում լուռ նայել, թե ինչպես են բուքմեյքերական կազմակերպության նախկին տնօրենը, Տարոնի ժամանակվա գլխավոր դենդրոլոգը և Բուսաբանական այգու 2/3-ը չորացրած «մասնագետները» ավիրում մեր քաղաքի կանաչ ապագան, վերացնում քաղաքի թոքերը, կտրում իմ և իմ երեխաների թթվածինը։
Եթե մարդ կա, ով ևս չի ուզում լուռ հետևել այս ղասաբների գործունեությանը, ապա կխնդրեմ մեկնաբանություններում իմաց տաք և միասին որոշենք մեր անելիքները»: