▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ պատրաստվում օգտվել վաղ կենսաթոշակի անցնելու հնարավորությունից. ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյան

Սահմանադրական դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանը չի պատրաստվում հրաժարական տալ և գնալ վաղաժամ թոշակի. այս մասին այսօր ասաց նա ՍԴ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում։

«Ես իմ կենսագրությունը, կենսագրության յուրաքանչյուր էջը լրացրել եմ պատվով և պետականության ամրապնդմանը մասնակցելու բարձր պատասխանատվությամբ», - նշեց Արևիկ Պետրոսյանը:

/filemanager/uploads/Arevik_Petrosyan.jpg

 Վերջինիս խոսքով՝  ՍԴ-ում ճգնաժամ կլիներ, եթե չկարողանային նիստեր անցկացնել, որոշումներ կատարել և անգործության հետևանքով դատական իշխանության մարմինների համար խնդիրներ ստեղծվեին։

 Անդրադառնալով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի աշխատանքային գործունեությանը՝ Պետրոսյանն ասաց, որ նա աշխատակարգային նիստերին չի մասնակցում, և ինքը տեղյակ չէ, թե այս պահին շենքում է, թե ոչ։

Մանրամասները՝ տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին