▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ տեսնում ձեր ձեռքերը, նիկոլական «արևմտամետներ»․․․ Կարեն Քոչարյան

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հարգելի նիկոլական «արևմտամետներ»,

Չեմ տեսնում ձեր ձեռքերը,

Չեմ լսում ձեր ձայները,

Չեմ նկատում ձեր ոգևորությունը…

Նիկոլը թռավ Մոսկվա, Լադիմիր Լադիմիրիչի ծնունդը տետ-ա-տետ շնորհավորելու համար։

Իսկ վաղը կլինի ստորագրություն…

Իսկ դուք ստորագրել ե՞ք Եվրոպա մտնելու համար»,- գրել է Քոչարյանը։

***

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը լուսանկար է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Նիկոլ Փաշինյանին Մոսկվայի օդանավակայանում դիմավորել է ՀՀ արտաքին գործերի նախարարը, իսկ Ադրբեջանի նախագահին` Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալը»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին