▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմպիոնությունը նվիրում ենք Դավիթ Մարտիրոսյանի հիշատակին. Արթուր Սողոմոնյան

«Փյունիկի» նախագահ Արթուր Սողոմոնյանը գրառում է կատարել թիմի՝ այս մրցաշրջանում 16-րդ չեմպիոնության հետ կապված, նշելով, որ այս չեմպիոնությունը նվիրում են Դավիթ Մարտիրոսյանի հիշատակին։

««Փյունիկը»՝ Հայաստանի ֆուտբոլի 2024 թ. առաջնության չեմպիոն։
Մեզ համար սա միայն մարզական հաղթանակ չէ։
Սա հաղթանակ է խաղացողների, մարզչական շտաբի և ողջ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ոգու, բնավորության և կամքի համար։
Առանց նախապատրաստության համար նորմալ պայմանների և որակյալ խաղեր անցկացնելու հնարավորության, ծանր կորուստներով` մեզ հաջողվեց ապացուցել, որ մենք լավագույնն ենք և չենք կարող կոտրվել:


Իհարկե, «Փյունիկը» նման արդյունքի չէր հասնի առանց երկրպագուների և բոլորի, ովքեր առանց վախենալու ֆուտբոլի ներկայիս ֆեդերացիայի ղեկավարության զայրույթից, ողջ մրցաշրջանի ընթացքում աջակցում էին մեզ։
Շնորհակալություն։ Սա մեր ընդհանուր հաղթանակն է։
Չեմպիոնությունը նվիրում ենք մեկ ամիս առաջ մեզանից անժամանակ կյանքից հեռացած «Փյունիկ» ՖԱ գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանի հիշատակին։
Դավիթը հրաշալի մարդ էր, նա անցավ ողջ 44-օրյա պատերազմի միջով, որը, ցավոք, քայքայեց նրա առողջությունը: Նա միշտ կապրի մեր սրտերում։
Մենք անհամբեր սպասում ենք ձեզ բոլորիդ հուլիսին կայանալիք Չեմպիոնների լիգայի խաղերին»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Արթուր Սողոմոնյանը:

Նշենք, որ Դավիթ Մարտիրոսյանը երկար տարիներ գործունեություն է ծավալել մարզական լրագրության ոլորտում։ Նա մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանի թոռն էր։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին