Դիտեք նաև՝
«Գիշերը մենք փոքր խմբով ինքնաբուխ հավաք արեցինք Արդարադատության նախարարության դիմաց: Այստեղ ոստիկանության 2 վաշտ կար»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: Նշենք, նախարարության շենքի մոտ կան ուժայինների մեծ կուտակումներ: Ըստ Մելիքյանի՝ գիշերը տեսնելով այդ կուտակումները, իրենց մոտ ամրապնդվել են այն կասկածները, որ նախարարությունում կա «գաղտնի փաստաթուղթ, որը պետք է հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրվի Փաշինյանի, Ալիևի և Պուտինի կողմից»: «Այդ տեղեկությունը, հավանաբար, իրականությանը համապատասխանում է, որ գոյություն ունի փաստաթղթի նախագիծը: Այդ նախագիծը երևի անցնում է ընթացակարգեր, սահմանադրականության համապատասխանության հարցն են քննարկում: Ժամը 12:00-ին մենք այստեղ շտապ հավաք ենք կազմակերպում, առաջնային նպատակն է պահանջել, որ փաստաթուղթը հրապարակվի: Եթե հերքում են, թող համոզիչ հերքեն, որ կասկածներ չմնան»,- ասաց Մելիքյանը:


