▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չե՞ք ամաչում , պարոն վարչապետ, Նիկոլ ջան, գնացել ես էդտեղ, որ բա՞ն անես․․․. Էդմոն Մարուքյան

Ֆեյսբուքյան ուղիղ եթեր ժամանակ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը անդրադարձավ այսօր Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքին՝ իրենց առաջարկած նախագծի վերաբերյալ:

 

 

 

«Հասնում են տուն, նայում եմ գրառումները ու ի՞նչ. surprise: Պարզվում է, որ բոլոր հեռուստաընկերությունները վարչապետի խոսքը եթեր են տվել կառավարության նիստից, որի համաձայն պարզվում ա, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մի ահաբեկչական կուսակցություն է: Բայց հեռուստաընկերությունները մեղավոր չեն, ընդամենը տվել են վարչապետի խոսքը: Թիվ մեկ պաշտոնյան այնպիսի բաներ ա խոսում, որ կապ չունի մեր նախագծի հետ և այդ ասածների արդյունքում մարդիկ մտածում են, որ մենք ահաբեկչական նախագծեր ենք ներկայացնում»,-ասաց Մարուքյանը:

Նրա խոսքով՝ Փաշինյանի խոսքը ազդեցիկ է հանրության համար և զանգվածային լրատվության միջոցներով այն հրապարակելը մարդկանց շրջանում թյուրըմբռնումների տեղիք կտա:

 

 

 

«Չե՞ք ամաչում Դուք: Պատկերացնում եք՝ ինչ ա կատարվում երկրում: Նիկոլ ջան, գնացել ես էդտեղ տեղեկություններ տարածես, որ իրականությանը չե՞ն համապատասխանում: Ուրիշ բան ու գործ չունե՞ք Դուք, չե՞ք ուզում նախագիծը՝ մերժեք այն: Սուտ տեղեկություններ ինչի՞ եք տարածում: Էս ի՞նչ ա կատարվում ստեղ. Դուք անճանաչելի եք դարձել, պարոն վարչապետ: Մեռանք՝ Ձեր ասած հերյուրանքները հերքելով: Ուրիշ բան ու գործ չունե՞ք, դադար տվեք, որ աշխատենք: Հազար բան եք խոստացել՝ արեք: Սերժ Սարգսյանի կոստյումից եք նեղանում, էս օրենքի մերժումից հետո պարզվեց գալստուկն էլ եք կապում»,- ուղիղ եթերի ժամանակ նշեց Մարուքյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը պահանջում է, որ հեռուստաեթերում՝ մասնավորապես Հանրայինի եթերում տրվի հերքում այդ տեղեկատվության վերաբերյալ: Նա առաջարկում է, որ Հանրայինով ցուցադրեն իր ֆեյսբուքյան տեսաուղերձը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին