▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ձեր ավտոշարասյունը սպանեց հղի կնոջը, կալանավորում չեղավ, ձեր որդու գործով կալանավորում տեղի ունեցավ»․ հարց՝ Փաշինյանին

 

«Ցուցարարներն ընտրովի արդարադատության մասին են բարձրաձայնում՝ նկատի ունենալով, որ Ձեր ավտոշարասյան վրաերթից մահացած Սոնա Մնացականյանի գործով մեկ տարի անց ոչ մեկը պատասխանատվության չենթարկվեց, իսկ այս դեպքում, երբ հետևանքը ծանր չէ, կալանք է կիրառվել զոհվածի մոր նկատմամբ»,- ասուլիսի ժամանակ դիմելով ՀՀ վարչապետին՝ հարցրեց լրագրողը: Վերջինն ասաց՝ առաջին միջադեպի վեաբերյալ գործի ընթացքից տեղյակ չէ. միջադեպից հետո հեռախոսազրույց է ունեցել մահացած կնոջ հոր հետ, վերջինն ասել է՝ ակնկալիքն այն է, որ իրավական ընթացակարգով տեղի ունենա ամեն ինչ: «Այն, ինչ տեղի է ունեցել որդուս հետ, որակված է ՔՕ 191 հոդվածով»,- հավելեց Փաշինյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին