▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ձեր հայրիկի արտահայտությունն այնքան աղմկահարույց էր, որ պետք է հրաժարական ներկայացնեիք». լրագրողը՝ Տիգրան Ավինյանին

«Չնայած դուք ներողություն խնդրեցիք, բայց, չեք կարծո՞ւմ, որ ձեր հայրիկի արտահայտությունն այնքան աղմկահարույց էր, որ պետք է հրաժարական ներկայացնեիք»,- դիմելով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ հարցրեց լրագրողը: Քաղաքապետն ասաց, որ չի ցանկանում պատասխանել հարցերին: Լրագրողներն արձագանքեցին, որ լրատվամիջոցների անցկացրած հարցման մասնակից քաղաքացիները ևս ասում էին, որ պետք է հրաժարական ներկայացնեիք: «Եկեք չշարունակենք: Լրատվամիջոցներն այս օրերին վստահորեն իրենց քաղաքական դիրքորոշումները հստակ արտահայտում են, ու մենք չենք կաշկանդում լրատվամիջոցներին՝ իրենց քաղաքական հայացքներն արտահայտելու»,- ասաց Ավինյանը:

Դիտեք նաև՝

***

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին