Ֆիլիպ Մորրիս Արմենիա ընկերության ղեկավար Նատալյա Մայորովան ֆեյսբուքյան իր էջում կոչով դիմել է IQOS օգտատերերին՝ արձագանքելով ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի վերջին գրառմանը։
Մայորովայի գրառման տեքստը ներկայացնում ենք ստորև․
Սիրելի IQOS ընկերներ,
Շաբաթ օրը պարոն Թորոսյանը հանդես եկավ հայտարարությամբ, որ սիգարետի ու այլընտրանքի միջև տարբերություն չկա։ Այնուամենայնիվ, #տարբերությունԿԱ և հենց ԴՈՒՔ եք այն մարդիկ, ովքեր զգում են դա ամեն օր։
Մեր բոլոր պնդումները գիտականորեն հիմնավորված են։ IQOS-ի գոլորշու և սիգարետի ծխի միջև տարբերությունը ապացուցված է ոչ միայն Ֆիլիպ Մորրիսի, այլև ԱՄՆ Սննդամթերքի ու դեղորայքի վարչության (US FDA), Ռիսկերի գնահատման Գերմանիայի դաշնային ինստիտուտի (BfR), Մեծ Բրիտանիայի հանրային առողջապահության գործակալության ու Թունաբանական հանձնաժողովի, Նիդեռլանդների հանրային առողջության և շրջակա միջավայրի ազգային ինստիտուտի (RIVM) գիտական փաստերով։
Հարգելի՛ պարոն Արսեն Թորոսյան, ինձ անհանգստացնում է, որ Ձեր՝ փաստերով չհիմնավորված հայտարարություններով Դուք մոլորության մեջ եք գցում IQOS օգտատերերին, ովքեր արդեն իսկ հրաժարվել են սիգարետից ու անցել ավելի լավ այլընտրանքին՝ ստիպելով նրանց վերադառնալ նիկոտին ստանալու ամենավտանգավոր միջոցին՝ սիգարետին։
Զարմանալի է, բայց Դուք միշտ հրաժարվել եք հաշվի առնել և վերլուծել այս թեմայի շուրջ հետազոտություններն ու փաստարկները։ Առաջարկում եմ առնվազն բաց քննարկում անցկացնել չափահաս IQOS օգտատերերի հետ, ովքեր իրենց փորձի հիման վրա կպատմեն Ձեզ սիգարետի ծխի ու գոլորշու ազդեցության տարբերությունների մասին։
Հայաստանում վերջին երկու տարիների ընթացքում ավելի քան 40 հազար ծխողներ մեծ ջանքեր են գործադրել, որպեսզի հրաժարվեն սիգարետից՝ անցնելով ավելի լավ այլընտրանքի։ Կարո՞ղ եք մատնանշել սիգարետի որևէ սահմանափակում, որը նույնքան արդյունավետ է։ Միևնույն ժամանակ IQOS օգտատերերի ջանքերն ու ձայնի իրավունքը պարզապես արհամարհվում են։
Սոցիալական կայքերում շփվելու փոխարեն Ձեզ հրավիրում եմ հանրային կառուցողական երկխոսության՝ իրական պատկերին ծանոթանալու նպատակով։
#անծուխՀայաստան #տարբերությունԿԱ