▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձեր հրաշալի հաղթանակը պատերազմի պայմաններում․․․ Փելոսին՝ Փաշինյանին

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

Մենք գնահատում ենք ԱՄՆ-ի հստակ դիրքորոշումը կապված Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ագրեսիայի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Թույլ տվեք ձեզ ջերմորեն ողջունել մեր երկրում,  մեր կառավարությունում: Սա իսկապես աննախադեպ այց է ԱՄՆ-ից Հայաստան եւ մենք գնահատում ենք դա: Կցանկանայի մեր երախտագիտությունը հայտնել անձնապես Ձեզ տիկին խոսնակ, ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման  գործում ձեր անձնական ջանքերի եւ ներդրման համար, ինչպես նաեւ պատվիրակության ջանքերի համար: Դա իսկապես բարձր է գնահատվում եւ նույնիսկ միայն այդ փաստը հաշվի առնելով բոլոր հայերը ձեզ համարում են Հայաստանի վստահելի ընկեր: Բայց ես ցանկանում եմ շարունակել երախտագիտության խոսքերը, որովհետեւ ցանկանում եմ նաեւ երախտագիտություն հայտնել հայկական ժողովրդավարությանն ուղղված ԱՄՆ-ի աջակցության համար, քանի որ դա նույնպես շատ կարեւոր է մեզ համար»,- ընդգծել է Փաշինյանը։

Ըստ Փաշինյանի՝ Հայաստանը տեսնում է ԱՄՆ կառավարության պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանում ժողովրդավարական օրակարգին. «Ցանկանում եմ հայտնել մեր նվիրվածությունը ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին, չնայած այն հանգամանքին, որ, ինչպես տեսնում եք, դա այնքան էլ հեշտ ճանապարհ չէ։ Եվս մեկ փաստ, որ կցանկանայի նշել , մենք գնահատում ենք ԱՄՆ-ի հստակ դիրքորոշումը կապված Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ագրեսիայի հետ։ Իհարկե, ԱՄՆ կառավարության կողմից հստակ ձեւակերպումները գնահատելի են, որովհետեւ դա շատ կարեւոր է մեզ համար»։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու հարցով  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին, Փաշինյանն ասել է, որ իրենք հույս ունեն, որ այս իրավիճակը պետք է մնա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգում. «Եվ այս առումով, իհարկե, մենք ապավինում ենք ԱՄՆ աջակցությունը։ Տիկին խոսնակ, թույլ տվեք եւս մեկ անգամ ողջունել Ձեր եւ Ձեր պատվիրակությանը։ Վստահ եմ, որ այսօր կկարողանանք արդյունավետ բանակցություններ վարել։ Շատ ուրախ եմ այս հնարավորության համար»։

Նենսի Փելոսին շնորհակալություն հայտնելով Նիկոլ Փաշինյանին, նշել է, որ բոլոր առումներով ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է.

«Շատ շնորհակալ եմ, պարոն վարչապետ, ողջույնի ջերմ խոսքերի եւ այս պատվիրակության անդամ իմ գործընկերների կողմից կատարված հսկայական աշխատանքների գնահատման համար։ Աջակցությունը ժողովրդավարությանը Հայաստանում, Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը, հակազդեցությունը Թուրքիային Լեռնային Ղարաբաղի հարցում, եւ բոլոր մնացած առումներով մենք Հայաստանի կողքին ենք։ Մենք այստեղ ենք հարգելով Ձեր կառավարությունը։ Անցած տարի տեղի ունեցան ընտրություններ, որոնք գնահատվեցին ազատ եւ արդար, եւ Ձեր հրաշալի հաղթանակը պատերազմի եւ այլ հանգամանքների պայմաններում։ Եվ բանը նրանում է, որ երբ մենք սովորաբար այցելում ենք որեւէ երկիր, դա հարգանք դրսեւորելու, լսելու եւ սովորելու նպատակ է ունենում, բայց ես կարող եմ անկեղծորեն ասել, որ ԱՄՆ-ից Հայաստան եկած այս պատվիրակությունն իր հետ բերել է Ամերիկայի ժողովրդի սերը, հարգանք Ձեր կառավարության եւ սեր՝ Հայաստանի ժողովրդի հանդեպ։ Շնորհակալություն հյուրընկալության համար»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին