▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ձեր տնեցիքից բացի ձեզ մարդ ճանաչո՞ւմ է». Ագնեսա Խամոյանը՝ Մեսրոպ Առաքելյանին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը գրում է. «Ես, իհարկե, չգիտեմ՝ Նիկոլի ջեբի ընդդիմության քասթինգն ով է արել, բայց որ ակնհայտորեն քաղաքական անտաղանդ կերպարների է ընտրել՝ փաստ է:

Առավոտյան Լուսավորի «մտքի գիգանտ» Գևորգ Գորգիսյանը (Էդմոնն էլ Հ1-ի պավիլիոնից տուն չի գնում) հայտարարել էր, թե բա՝ դուք ընտրության չմասնակցեիք, հիմա ես պատգամավոր կլինեի, հիմա էլ Նիկոլի նախկին նախարար, մեր օրերում ընդդիմություն աշխատող ոմն Մեսրոպ Առաքելյան է նեղսրտում, թե բա հրապարակից դուք գնացեք, մարդիկ կշատանան:

Այ ընկեր ջան, լավ, մենք վատն ենք, քիչ մարդ է գալիս մեր հավաքին, բա մի հրապարակ էլ դուք վերցրեք, 10 անգամ շատ մարդ բերեք, կներեք, 10 մարդ կարողացեք բերել։ Եղբայր, բայց ձեր տնեցիքից բացի ձեզ մարդ ճանաչո՞ւմ է, որ հրապարակներ լցնելուց եք խոսում ու մարդկանց քանակից՝ այն էլ անգամներով»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին