Ձերբակալվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրեն Արման Դավթյանը։
Քննչական կոմիտեից «Սպուտնիկ Արմենիա»-ին ասել են․
«Առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով Ա.Դ.-ն ձերբակալվել է դատարան ներկայացնելու համար»։
Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Հուլիսի 17-ին հայտնի դարձավ, որ կոմբինատի կապարակնիքները հանվել են, բայց այն դեռևս չի աշխատում։ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հուլիսի 20-ին հայտնեց, որ արդեն մի քանի օր է` գույքագրում է իրականացվում։


