Այսօր Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են Գագիկ Ծառուկյանի մերձավոր, Մուլտի գրուպ կոնցերնի տնօրեն Սեդրակ Առուստամյանին: 
hraparak.am-ի տեղեկություններով քրեական գործը, որի շրջանակներում Առուստամյանը ձերբակալվել է, առնչվում է ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին, ով այժմ նույնպես ձերբակալված է:
Որոշ լուրերի համաձայն Առուստամյանն օֆշորային մի ընկերության հաշվին խոշոր գումար է փոխանցել եւ իրավապահները հիմա ստիպում են նրան ցուցմունք տալ, թե այդ փողը Խաչատրյանինն է, իրեն խնդրել է ընդամենը փոխանցել: Սա նշանակում է, որ փոքրիկ զինադադարից հետո իշխանությունը կրկին սեղմում է Ծառուկյանի շուրջ օղակը:


