▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձերբակալություններ՝ Արտաշատի համայնքապետարանում

Այսօր առավոտյան «Մեդիահաբ»-ը հայտնել էր, որ իր տեղեկություններով՝ Արտաշատի համայնքապետի աշխատասենյակում ստուգումներ են անցկացվում։ Լրատվականի հաղորդմամբ, Հակակոռուպցիոն կոմիտեն շարունակում է ստուգումները համայնքապետարանում և արդեն ձերբակալվածներ կան։

Ըստ տեղեկությունների, ստուգումները կապված են ասֆալտապատման և տենդերների հետ։

***

Ինչպես արդեն հայտնել ենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգումներ է իրականացնում Արտաշատի համայնքապետարանում։ MediaHub-ի տեղեկություններով՝ ասֆալտապատման աշխատանքների և տենդերների հետ կապված խնդիր է առաջացել, ինչի հետևանքով արդեն իսկ կան մի քանի ձերբակալվածներ։

Համայնքապետարանի պաշտոնական էջում փորձեցինք գտնել այն ընկերության անունը, որը զբաղվում է ասֆալտապատման աշխատանքներով, սակայն առկա փաստաթղթերում այդպես էլ կատարողի մասին որևէ տեղեկություն չկար։

MediaHub-ը կապ հաստատեց Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի հետ՝ հասկանալու, թե ինչ է կատարվում մարզկենտրոնում և ընդհանրապես, ինչ տեղեկություն ունի ինքը։

«Ես էլ ձեր պես առավոտյան եմ իմացել, թե ինչ է կատարվում, սակայն որևէ այլ տեղեկություն չունեմ»,- ասաց Թևոնյանը՝ նշելով, որ հարցն իրավապահների դաշտում է, և պետք է սպասել՝ հասկանալու, թե ինչ է լինում։

Հարցին, թե արդյոք Արտաշատի համայնքապետն էլ է ձերբակալված, Արարատի մարզպետը պատասխանեց՝ ոչ, նրան չեն ձերբակալել։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին