Ձերբակալվել է «Երկիր Մեդիա» հեռուստաալիքի տնօրեն Բագրատ Եսայանը։
Քիչ առաջ ԱԱԾ 4 աշխատակիցներ ներխուժել են «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանի աշխատասենյակ ու տարել՝ հայտնում է Yerkir.am-ը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ նրան տարել են Նալբանդյան փողոցում գտնվող ԱԱԾ մեկուսարան։ Նրա փաստաբանը Վահե Եփրիկյանն է։