Թարմացված․ Զոհված զինծառայողի հայր Գարիկ Գալեյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է՝ ինչ գործի շրջանակներում է Գալեյանը ձերբակալվել. «Դեռևս միջնորդության քննարկում է գնալու կալանքի մասով, հետևաբար չեմ կարող շատ մեծ ինֆորմացիա տրամադրել այս պահին: Անցյալ տարի, երբ Գլխավոր դատախազության դիմաց ծնողներն իրավաչափ ակցիա էին իրականացրել, իշխանական սադրիչներից մեկը փորձել էր միջամտել, Գալեյանն իր ձեռքի շշով ջուր էր լցրել նրա գլխին»: Երկրորդ արարքը վերաբերում է թմրամիջոցներ պահելուն, որը փաստաբանը որակել է շինծու: Գալեյանը չի ընդունում մեղադրանքը՝ համարելով այն քաղաքական հետապնդում: |
Ձերբակալվել է 44-օրյա պատերազմում նահատակված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը։ Ըստ շրջանառվող լուրերի՝ Գալեյանը ձերբակալվել է թմրանյութերի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում։ «Փաստինֆո»-ն կապ է հաստատել Գալեյանի պաշտպանի հետ, որն առայժմ զերծ է մնացել մեկնաբանություններից, իսկ ՔԿ-ից հայտնել են, որ առաջիկայում հաղորդագրություն կտարածեն։ Դիտեք նաև՝ |