▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Արման Բաբաջանյանն իրեն դրսևորում է որպես «Մաֆիա» խաղի տաղանդավոր կարմիր ներկայացող. Բադասյան

450 հազարի ձնծաղիկ ու «ռաշիրիտելի կրիշկա»․ Դիանա Գասպարյանի գնումների պլանը

«Հեղափոխությանը» ձեր հավատարմությունն ապացուցելուն քիչ մնաց․ Միքայել Մինասյան

«Արցախից Ռուսաստան արտահանվել է շուրջ 3 տոննա ոսկի՝ տարօրինակ գնով». Տիգրան Խզմալյան

Ձև չի՝ իրոք պահում ենք կանոնները. Փաշինյանը տիկնոջ հետ լուսանկար է հրապարակել

Քրիստինե Մելքոնյանը հրաժարվել է Վանեցյանի հիմնադրամի մամուլի խոսնակի պարտականություններից

Եթե պատգամավորին կողքից, դեմից, հետևից հարվածում են, ինչո՞ւ ոստիկանություն բերման ենթարկվածին չծեծեն

«269 ծանր, 51 ծայրահեղ ծանր, 15-ը միացված են թոքերի արհեստական շնչառության սարքերին».. . .

Պարետատան այսօրվա նիստում քննարկեցինք և չբացառեցինք կրկին կարանտինային ռեժիմի սահմանումը. Ավինյան

Կորոնավիրուսի 2-րդ ալիքի հետ գործ ունենք. վարչական լծակներն ավելի կխստացվեն. Փաշինյան

Կին պատգամավորին վառելու մասին մեկնաբանություն թողած անձը ԼՀԿ անդամ է. Թագուհի Ղազարյան

Պատգամավորին հեծանվով վրաերթի ենթարկելու գործով կալանավորվածն ազատ է արձակվել

Հասկանում ե՞ս, որ, եթե նույնիսկ գնանկում լինելու էր, ապա դու արագացրեցիր. Նախկին թաղապետը՝ Մարությանին

Եթե բոլորով կրծքով փորձեն պաշտպանել թալանչի ու հանցագործ դատավորներին` չեն կարողանալու. Բաբաջանյան

ՃՈ ծառայություն՝ արտակարգ դրության ընթացքում

823 կասեցում, 3870 մշտադիտարկում․ ԱԱՏՄ-ն շարունակում է լայնածավալ աշխատանքը

Տարբերություն չկա՝ մարդը զոհվում է սահմանին, թե հիվանդությունից... «Իմ Քայլ»-ի պատգամավոր

Պետությունն իրավիճակին չի տիրապետում. կորոնավիրուսով վարակված հայ երիտասարդի եթերը՝ հիվանդանոցից

Օճառաջուրը շփում եք շենքերի վրա․ սա՞ է ախտահանում

Դիմակի դեֆիցիտ չի լինի

Մյուս անգամ մի քիչ կարճ վերնագրերով նախագծեր բերեք․ ԱԺ նախագահը՝ փոխնախարարին

Դուք բանակում անգամ չեք ծառայել, գնացե′ք, ծառայե′ք...Հռիփսիմե Առաքելյանն՝ իմքայլականներին

Անշարժ գույքի գներն անկում կապրեն, քանի հնարավորություն կա՝ բարձր գնով վաճառենք․ Հայկ Մարության

Կասեցվել է մի շարք գեղեցկության սրահների գործունեությունը

Հեղափոխությունն ամենամեծ նվերն էր, որ ունեցել ենք վերջին մի քանի հարյուրամյակում․ Սերժ Թանկյան

Հաջորդիվ պարոն Գորգիսյանը կխոսի 5G աշտարակներով չիպավորելու մասին․ Արսեն Թորոսյան

Սամվել Բաբայանը՝ ԱԽՔ. նոր նշանակումներ Արցախում

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքն ու խտրականության արգելքը. ՄԻԵԴ-ը հրապարակեց Գուրգեն. . .

Վարակի տարածման ձևերից մեկը՝ կենտրոնացում

Ալեն Սիմոնյանը տեսաուղերձ է հղել վրացիներին

Քաղաքական մշակույթի մասին խոսող մարդը ինչպե՞ս կարող է դուրս գալ դահլիճից, երբ խոսում են իր. . .

Ջենտլմենական պայմանավորվածություն ձեռք բերենք, COVID-ի հետ կապված հարցերը խաղից դուրս թողնել.. . .

Տան հեռուստացույցն ընկել է վրան. Գևորգ Դերձյանը՝ 5-ամյա երեխայի մահվան մասին

Կատակ չեմ անում. Ռուբեն Ռուբինյանի արձագանքը՝ Էդմոն Մարուքյանի գրառմանը

Մեր մարմինը գրեթե միշտ եղել է դիմակներով․ Հայկ Մարության

Իշխանությունները կգան ու կգնան... Արամ Ա. Կաթողիկոսի պատգամը 

Նիստը ես վարեմ, դուք գա՞ք, առաջարկեք նախագիծն օրակարգից հանենք․․․Հայկ Մարության

Թույլ չենք տալու, որ ԱԺ֊ն Մուամմար ալ-Կադդաֆի անվան խորհրդարանի վերածեք... Էդմոն Մարուքյան

Ես Սասուն Միքայելյանի թասիբը կպահեմ Ձեր փոխարեն․ Անի Խաչիկյանը՝ «Իմ քայլ»-ին

Սպանություն Աբովյանում․ եկեղեցու մուտքի մոտ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

Լայվերով, սելֆիներով ու ծառից ծառ թռնելով կորոնավիրուսի դեմ չեն պայքարում․ Շարմազանով

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 5-ամյա երեխա է մահացել

Օ՜, իմ սիրելի իշխանության ներկայացուցիչներ, ինչո՞ւ եք պաշտպանում բանկերին․ Ուրիխանյան

Առաջարկում եմ առանց էմոցիաների ինձ ուղարկեք տեղեկատվությունը․ Սոֆյա Հովսեփյան

Դուք ծափահարել եք, երբ արդարացնում էին բռնությունը... Մարուքյանը՝ Միրզոյանին

Սա խայտառակություն է... Ռուբինյանը՝ Մարուքյանին

4 մահ և 289 նոր դեպք. ընդհանուր թիվը՝ 7402

Բարձրաստիճան շատ պաշտոնյաների այսօր հրաժեշտ կտանք. Արայիկ Հարությունյան

Գևորգ Պետրոսյանը նախազգուշացում ստացավ` ԱԺ դահլիճում դիմակ չկրելու համար

Ձերբակալվել է Հրայր Թովմասյանի սանիկը՝ ԱԺ Վարչատնտեսական վարչության պետը

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում ԱԺ-ին արծաթյա մեդալների և հուշամեդալների փոխարեն այլ մետաղից պատրաստված մեդալներ և հուշամեդալներ մատակարարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ: Ձերբակալվել է Ազգային ժողովի աշխատակազմի Վարչատնտեսական վարչության  մատակարարման բաժնի պետը:

2019թ. հունիսի 24-ին ՀՀ ԱԺ իրավական սպասարկման բաժնի աշխատակցից ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2016 թվականի սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում պայմանագրով նախատեսված արծաթյա մեդալների և հուշամեդալների փոխարեն ԱԺ-ին մատակարարվել են այլ մետաղից պատրաստված մեդալներ և հուշամեդալներ՝ պատճառելով գույքային վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել էր ՔԿ ԵՔՔՎ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Նախնական տվյալներով՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի աշխատակիցները, իրենց պաշտոնական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, 2015-2017թթ. ընթացքում դիտավորությամբ շրջանցելով «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմնաված մի շարք դրույթներ, հայտարարել և իրականացրել են  «ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալ»-ի և «ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալ»-ի գնումներ, որոնց շրջանակում, գնումների հայտարարությունների և պայմանագրերի մեկ անձից գնում իրականացնելու գործընթացով, ՍՊ ընկերությունից և Ա/Ձ-ից պետք է ձեռք բերվեին ՀՀ Ազգային ժողովի նախագահի հրամաններին համապատասխանող մեդալներ, որոնք, ըստ տեխնիկական բնութագրերի, պետք է լինեին արծաթից՝ պատված ոսկու շերտով:

/filemanager/uploads/2019/08/week-4/hrayr_tovmasyan.jpg.jpg

Քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացվել են մի շարք քննչական գործողություններ՝ առգրավվել են վերոնշյալ գնումների վերաբերյալ առկա բոլոր փաստաթղթերը, դրանց ընթացակարգերին մասնակցած աշխատակիցների անձնական գործերը, դրանց վերաբերյալ առկա հաշիվ ապրանքագրերը, պահեստային մուտքի և ելքի փաստաթղթերը, Աժ աշխատակազմի պահեստից առգրավվել են բոլոր մեդալները: Խուզարկություններ են կատարվել ԱԺ աշխատակազմի աշխատակիցների բնակարաններում:

Իրականացված քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի վարիչի  կողմից (նախկինում Գործերի կառավարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի վարիչ), իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով՝ 9.359.083  ՀՀ դրամ գումար հափշտակելու վերաբերյալ:

Այսպես՝ բաժնի վարիչը, օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական լիազորություններով, այն էկազմակերպում է ԱԺ նիստերի, խորհրդարանական լսումների, այլ պաշտոնական և արարողակարգային միջոցառումների նյութատեխնիկական ապահովումը, զբաղվում է ապրանքների մարքեթինգով, կազմակերպում  և իրականացնում է ԱԺ նյութատեխնիկական ապահովման նպատակով ապրանքների ձեռքբերման, պահեստավորման և մատակարարման աշխատանքները, հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ոսկերչական ոլորտում գործունեություն իրականացնող իր ծանոթին օգնելու նպատակով, խախտել է ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալի և ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալի ձևերը սահմանելու մասին որոշումները և 2015-2017 թվականների ընթացքում կազմակերպել է սահմանված տեխնիկական բնութագրին  չհամապատասխանող, շուկայականից էականորեն բարձր գներով` 32.000 - 40.000 ՀՀ դրամ արժողությամբ, մեդալների ձեռքբերման գործընթացներ:

Մասնավորապես` 2015-2016 թվականներին ոսկերչությամբ զբաղվող իր ծանոթի հետ կնքված պայմանավորվածությունների համաձայն՝ նրան պատկանող ՍՊ ընկերությանը կազմված հաշիվ ապրանքագրերի, թվով 7 գնումների գործընթացների արդյունքում կազմված հաշիվ ապրանքագրերի, ինչպես նաև՝ նշված ՍՊ ընկերության տնօրենի ընկերոջ անվամբ գրանցված ԱՁ-ի հետ թվով 3 գնումների գործընթացների արդյունքում կազմված հաշիվ ապրանքագրերի համաձայն, փոխանցվել է ընդհանուր 12.338.500 ՀՀ դրամ գումար` արծաթից ոսկյա շերտով պատված 278 հատ «ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալ» և 75 հատ «ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալ» ՀՀ Աժ աշխատակազմին մատակարարելու համար:

Սակայն ՍՊ ընկերության տնօրենը, ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի վարիչի հետ նախնական պայմանավորվածություն ձեռք բերելով, վերոնշյալ մեդալների փոխարեն մատակարարել է նույն քանակի 3.726-4.206 ՀՀ դրամ արժողությամբ պղինձ-ցինկի համաձուլվածքից պատրաստված՝ ընդհանուր 1.462.917 ՀՀ դրամ արժողութամբ մեդալներ, ինչի արդյունքում ապօրինի, անհատույց, շահադիտական նպատակաով, վատնման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերով՝ 9.359.083 ՀՀ դրամ գումար:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել էր դատանյութագիտական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն՝ նշված հուշամեդալները պատրաստված են եղել պղինձ-ցինկ համաձուլվածքից՝ պատված ոսկու պարունակությամբ արտաքին շերտով:

2019թ. սեպտեմբերի 19-ին ԱԺ աշխատակազմի Ազգային ժողովի աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետը ձերբակալվել է՝ պաշտոնական դիրքի չարաշահմամբ ՀՀ ԱԺ աշխատակազմի ֆինանսական միջոցների վատնման կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունը ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Քոչար Խաչատրյանը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկն է:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին