▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձերբակալվել է ՔՊ–ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդին

Դեկտեմբերի 27-ին սառը զենք կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Կենտրոնական բաժին է տեղափոխվել Երևանի բնակիչ 27-ամյա Գուրգեն Արսենյանը:

Ինչպես հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության ծառայողները Մաշտոցի պողոտայի և Բյուզանդի փողոցի խաչմերուկից նշված արարքի հիմնավոր կասկածանքով Գ․ Արսենյանին բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին, քանի որ նրա մոտ հայտնաբերվել է 2 հատ կացին և 16․5 սմ շեղբի երկարությամբ դանակ։

Գ․ Արսենյանը նախապատրաստված նյութերով տեղափոխվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է վարույթ։

Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ Գ․ Արսենյանը Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդին է։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին