▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձեզ մի ֆենոմեն եմ ուզում ցույց տամ, փշաքաղվելու․․․Արթուր Վարդանյան

Ձեզ մի ֆենոմեն եմ ուզում ցույց տամ, փշաքաղվելու․․․Արթուր Վարդանյան

Նշենք, որ <<Հանուն ազգային արժանապատվության ճակատը>> Հաղթանակի զբոսայգում գտնվող Մայր Հայաստան հուշահամալիրի մոտ իրականացնում է ինքնաբուխ ակցիա: Ստորև ներկայացնում ենք համակարգող խորհդրի պաշտոնական հայտարարությունը:

Հարգելի հայրենակիցներ   
 
«ՀԱՆՈՒՆ Հայի Արժանապատվության» գաղափարաբանության շուրջ ստեղծված  ինքնաբուխ նախաձեռնության անդամները արտահայտելով միասնական կամք, գիտակցելով յուրաքանչյուրիս պատասխանատվությունը Արցախի և Հայաստանի Հանրապետության Inապագայի նկատմամբ, հիմնվելով ՀՀ սահմանդրությամբ ամրագրված  արժեքներին, համախմբվելով  «ՀԱՆՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ՃԱԿԱՏ»  ստեղծելու գաղափարի շուրջ, նպատակ հետապնդելով շատ կարճ ժամկետներում ստանձնել պարտավորվածություն Հզոր Հայաստան կառուցելու՝ հայտարարում ենք, որ ստեղծված իրավիճակը Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի նորագույն պատմության ամենաամոթալի, ամենամռայլ դրվագներից է։ Սա հայերի հանդեպ երկրորդ ցեղասպանությունն էր:   
Այս փաստը,   յուրաքանչյուրիս ստիպում է վերանայել մեր հայացքները, մեր մոտեցումները, մեր ապրելակերպը, մեր արժեքներն ու ապագային ուղղված մեր ծրագրերը,  նաև պարտավորեցնում է՝ ստեղծել արդի և ապագայի
մարտահրավերներին արժանապատվորեն դիմակայող, համայն հայության շահերը սպասարկող, ամեն մի հայի անվտանգությունը երաշխավորող, համընդհանուր համակեցությանն ու բարեկեցությանը միտված՝ հզոր Հայաստան։  
 
Այդ նպատակին հասնելու ենք փուլային տարբերակով 
 
1-ին փուլի նպատակն է՝ պայմանական սպիտակ կապիտուլյացիայի դրոշի փոխարեն բարձրացնել մեր  միասնական եռագույն, որը կազդարարի սկիզբը մեր նոր պայքարի ու  կդառնա  կարևորագույն ազդակ` համայն հայության միավորման համար...  
Հետևաբար՝ հանուն մեր ազգի, հանուն մեր հայրենիքի, հանուն մեր պետականության, հանուն մեր ազատության և
անկախության, հանուն մեր ընտանիքների, հանուն մեր երեխաների,  հանուն մեր երիտասարդ սերնդի, հանուն 1.5 մլն ցեղասպանված հայերի հիշատակի, և ամենակարևորը` մեր զոհված նվիրյալների, ցույց տուր, որ դու կա՛ս, որ դու չե՛ս հանձնվելու ու չե՛ս համակերպվելու և որ սատար ես կանգնելու քո գալիք հաղթանակին։   
Ի նշան քո համաձայնության և արժանապատիվ  կեցվածքի՝ քեզանից պահանջվում է` ԾԱԾԱՆԵԼ ԵՌԱԳՈՒՅՆ ԴՐՈՇԸ, մի կողմ շպրտելով մեզ պարտադրված աներևույթ և անիրական պարտության խորհրդանիշ սպիտակ դրոշը, փակցնելով  մեր պանծալի եռագույնը քո տան պատուհանից, կամ քո պատշգամբից։  
  
Հարկավոր է հեղեղել ամբողջ Հայաստանը և ողջ համացանցը եռագույն դրոշներով....   
  
Ամեն մի դրոշ մի հայ է,   
Ամեն մի հայ` պայքար է… 
 
 
Դավիթ Գրիգորյան

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին