▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձեզ մի քիչ պատասխանատու պահեք ու մի բան իմացեք․․․ Մարուքյանը՝ Մարությանին

Երևանի քաղաքապետարանի 1700 աշխատակցի աշխատավարձերի բարձրացմանը անդրադառնում է նաև օրենսդիր իշխանությունը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի համար անհասկանալի է, թե ինչու երեկ՝ մայիսի 6-ին քաղաքապետարանում տեղի չունեցավ Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նիստը՝  քվորում չլինելու պատճառաբանությամբ:

Էդմոն Մարուքյանը Ազգային ժողովի ամբիոնից հարց բարձրացրեց՝ Երևանում բոլոր խնդիրները լուծվել է, հիմա պետք է քաղաքապետի աշխատավարձը կրկնապատկվի՞: Պատգամավորի խոսքով՝ աշխատավարձերը բարձրացնելու փոխարեն կարելի է  Հայաստանի մյուս քաղաքներում մանկապարտեզները անվճար դարձնել:

 

 

 

Ի դեպ, երեկ՝ ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամները բոյկոտել են  Ֆինանսաբյուջետային հանջնաժողովի նիստը, որտեղ քննարկվելու էր հաստիքացուցակի փոփոխության վերաբերյալ քաղաքապետի ներկայացրած նախագիծը: Խաժակյանի գրառմանը մեկնաբանել էր «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Գրիգոր Երիցյանը: Նա գրել էր.

«Ճիշտ ենք արել: Այս պահին այսքանը»:

Պատգամավոր Մարուքյանը հիշելով  այս խոսքերը, ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներին և քաղաքապետին կոչ արեց, որ այդ տոնով չխոսեն ավագանու փոքրաթիվ խմբակցության հետ:

 

 

 

«Դուք չեք ընտրվել  որպես Երևանի իշխանություն: Վարչապետը ժողովրդին կոչ է արել ձայն տալ «Իմ քայլը» դաշինքին՝ պառլամետը ցրելու համար և ժողուրդը ձայն տվել է պառլամենտը ցրելու համար:  Չի եղել Երևանի քաղաքապետի դասական ընտրություն, հետևաբար ձեզ մի քիչ պատասխատանատու պահեք: Այն ձայները, որ դուք ստացել եք Նիկոլ Փաշինյանի հայտարարության ձայներն են  և այսօր քաղաքում ինչ պրոբլեմ կա, դրա պատասխանատուն  Նիկոլ Փաշինյանն է»,- նկատեց Էդմոն Մարուքյանը: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին