▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Մեղրիի ոստիկանները պարզել են, թե ինչ հանգամանքներում է հրդեհվել Լեհվազ համայնքի անտառը

Դե ձեզ տեսնեմ, իմ բյուր սանիկներ, ձեր քավորին ի՞նչ գործի կդնեք մի օր․ Աշոտյան

Էսքան հայհոյանք, մաղձ, զզվանք ու ատելություն հայը հայի հանդեպ չի եղել երբեք. Սարգիս Գրիգորյան

Կազմակերպված մուրացկանության միջոցով բազմաթիվ երեխաներ ենթարկվում են անմարդկային ու լկտի. . .

Ի՞նչ է նկատվել Երևանի երկնքում

Ջերմուկցիները սեպտեմբերի 20-ից գործադուլներ, դասադուլներ և բողոքի այլ ակցիաներ են. . .

Պետականության մայրամուտի գործընթացը շարունակվելու է իր ողբերգական երանգներով ու ծավալով. Արման Բաբաջանյան

Ստուգումներ ենք արել Ամուլսարում. Հայկ Բարսեղյան

«Նոր Նորքում նոյեմբերին ինքնակամ շինությունը քանդելու վերաբերյալ դատական ակտ չկա». Հակոբ Կարապետյան

Արագած լեռան վրա արջի կողմից հարձակման ենթարկված Լեհաստանի քաղաքացին մահացել է

Կրկին երկրաշարժ Շիրակի մարզում

Արագած լեռան վրա արջը հարձակվել է Լեհաստանի երկու քաղաքացու վրա. կա վիրավոր

Ադրբեջանցուն հաղթելուց հետո Սլավիկ Գալստյանը պարտվել է ՌԴ-ն ներկայացնող հայ ըմբշամարտիկին

Հենրիկ Նավասարդյանն ազատվել է Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնից

Ի՞նչ ա էղել, մի րոպե, էս ո՞վ ա ջղայնացել. Փաշինյանը համբուրեց հաշմանդամ քաղաքաքացուն

Աննա, մի օր կգանք՝ կուտենք...Նիկոլ Փաշինյանը ձկան փառատոնում հրաժարվում էր համտեսից

Աշխարհում միշտ կգտնվեն մարդիկ, որ առանց անգամ ձեզ ճանաչելու «կմեղադրեն» բոլոր մեղքերի մեջ․. . .

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ԱՕԿՍ-ի շենքում գտնվող սրճարանի բացմանը

Մայր Աթոռն արձագանքել է Հայոց Եկեղեցու վերաբերյալ «ԲիԲիՍի»-ի հրապարակմանը

Մահացել է նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանը

Աննախադեպ տեսարան է լինելու...Նիկոլ Փաշինյանն ինտրիգը բացահայտեց

Երևանում շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղան խոսել է. ինչ է ասել

Պարոն Փաշինյան, ես գիտեմ, որ շատ եք սիրում ձուկ ուտել.Նիկոլ Փաշինյանը մասնակցում է ձկան փառատոնին

Ավտոերթը Ջերմուկից դեպի Երևան մեկնարկել է

Ի՞նչ պետք է իմանա ֆիզիկական անձը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրից ավտոմեքենա ներկրելիս

Քաղաքացին հաղթեց քաղաքապետարանին

Վերադառնում է իմ նախկին եսը. դա անում եմ ստիպված, պարտադրված. Հովհաննես Ազոյան

Հայրենի ջուրն ու հողը քաղցր է, որ գաս՝ չես պոկվելու, մնալու ես էստեղ...Հրաչ Ճապրայեան

Կլուծվի ծայրահեղ աղքատ ընտանիքներին աջակցություն տրամադրելու հարցը․ Զարուհի Բաթոյան

Ամուսինը դանակի մի քանի հարված է հասցրել կնոջը, ապա՝ հարևանին

Միանգամից 2 նոր ֆիթնես ակումբ Երևանում. InShape-ը հայտարարել է կանանց համար 2 նոր մասնաճյուղի. . .

Իշխող մաֆիայի օրոք ընտրությունն ինքնախաբեություն է. «Սասնա Ծռեր»

Երևանի մանկապարտեզներից մեկի մոտ ձողից կախված տղամարդու դի է հայտնաբերվել

Հեռուստատեսային լուրերի թողարկման ժամանակ Լյուսյային չտեսնեմ էկրանին.Լևոն Տեր-Պետրոսյան

Ալեն Սիմոնյանի մերձավոր շրջապատի անձանց մեղադրանք է առաջադրվել

Մարդկանց արյուն հետազոտելու հետ մեկտեղ շան արյուն էին հետազոտում. Արսեն Թորոսյան

Նիկոլ Փաշինյանը դստեր՝ Մարիամի հետ, Գեղարդի վանական համալիրում էր

«ՍԴ-ն շտապել է և անելիք չուներ. գործը ենթակա էր կարճման». հրապարակվել են ՍԴ երկու դատավորների. . .

«Իմ անունից կեղծ կոչեր են տարածվում, այսքան հայհոյանք դեռ չէի կարդացել». Սամվել Մարտիրոսյան

«Պետք է հասնենք մեր երկրում հեպատիտ «Ց»-ի վերացման». Արսեն Թորոսյան

Նոր Նորքի ոստիկանները հայտնաբերել են արագաչափը գողացած անձին ու գողոնը

Կցանկանայինք ավելի շատ գերմանական ներկայություն տեսնել Հայաստանում. Արմեն Սարգսյան

Օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որից շահելու են հարյուր հազարավոր վարորդները. Բաբկեն Թունյան

Սպառողներին խաբելու նպատակով թռչնամսի մեջ ջուր էր ներարկել ու բռնվել

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Բաքվի «սեւ ցուցակում» հայտնված ֆրանսիացի պատգամավորներին

Ժողովրդավարությունը մեզ հարազատ երևույթ է. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀԿ-ների ներկայացուցիչներին

Սա բարոյականությունից զուրկ նախագիծ ա...Դուրդ չեկա՞վ․․․ Կռիվ ԱԺ-ում

Հարյուր հազարավոր դոլարների կաշառք՝ պաշտոնատար անձանց. գլխավոր դատախազությունն անդրադարձել է. . .

Չնախատեսված վայրերում կայանած մեքենաների վարորդները տուգանվում են. քաղաքապետարանի տեսանյութը

48 ժամվա ընթացքում մեքենաները դուրս բերել Նորագավիթի ավտոմաքսատան տարածքից. ՊԵԿ-ի հորդորը

Ձեզ ոչ միայն զգացեք ձեր տանը, այլև՝ մեր ազգի, մեր երկրի մի մասնիկը. Սարգսյանը հյուրընկալել է Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդներին

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր հյուրընկալվել են Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ)՝ Երևանի ամառային մասնագիտական փորձառության և «Երաժշտական Հայաստան» ծրագրերով Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդները: Նրանք հանդիպել են Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Ջերմ զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանը պատասխանել է երիտասարդների հարցերին, որոնք մասնավորապես վերաբերել են Հայաստանի զարգացման տեսլականին, հայրենիքի հետ կապին, նախագահի անձնական փորձառությանը և այլն:

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Մենք պետք է զարգացման տեսլական ունենանք՝ ուր ենք գնում, ինչ ուղղությամբ պետք է զարգանանք,- ասել է նախագահը:- Որպեսզի հասկանանք, թե ինչպիսի երկիր ենք ուզում ունենալ 30 կամ 50 տարի հետո, մենք պետք է վերլուծենք, թե աշխարհը 30 կամ 50 տարի հետո որտեղ է լինելու: Մեր երկրի զարգացումը պետք է լինի այդ համատեքստում: Ուստի մեր առաջին քայլը պետք է լինի վերլուծել, հասկանալ, թե աշխարհը որ ուղղությամբ է առաջ ընթանալու, երկրորդը՝ որտեղ ենք մենք ուզում լինել այդ զարգացման համատեքստում, հաշվարկել, թե ինչ պետք է անել մեզ համար ցանկալի տեղում հայտնվելու համար: Սա կոչվում է տեսլական, բայց մինչև տեսլականը մենք պետք է վերլուծենք, մենք պետք է ունենանք նպատակ,- ասել է նախագահը: - Տեսլական ունենալը բավարար չէ, այն կարող է ընդամենը երազանք մնալ, եթե չունենանք ռազմավարություն, չունենանք դրանից բխող գործողությունների ծրագիր, որի իրականացումը մեզ կմոտեցնի մեր տեսլականին»:

Ընդհանուր տեսլական ունենալու համար Արմեն Սարգսյանը կարևոր է համարել երկխոսությունը. «Մեզնից յուրաքանչյուրն ունի տեսլականի մասին իր պատկերացումները, ու շատ կարևոր է դրանք միմյանց փոխանցելը, որպեզի ընդհանուր տեսլական ունենանք: Այս փուլում մենք պետք է երկխոսենք, սկսենք գաղափարներ փոխանակել, հաշվի առնել ինչպես Հայաստանի, Արցախի, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերի տեսակետը: Դա կլինի տեսլական հատուկ Հայաստանի համար, որը կարող է տարբերվել մյուս երկրների տեսլականից, քանի որ մեր ժողովուրդը սփռված է աշխարհով մեկ, և մենք յուրօրինակ ցանց ունենք, որը հսկայական արժեք ու առավելություն է ժամանակակից աշխարհում: Այնպես որ, պետք է կարողանանք մեր առավելությունն օգտագործել հաջողության հասնելու մեր մոդելում, մեր ռազմավարության մեջ»: Նախագահի խոսքով՝ մեր ունեցածը պարզապես ցանց չէ, մեզ միավորում են մեր ինքնությունը, պատմությունը, ընտանիքը, մշակույթը և առաքելությունը:

Առաջ շարժվելու համար նախագահ Սարգսյանը կարևոր է համարել մի շարք ոլորտներում (այդ թվում՝ զբոսաշրջություն, գյուղատնտեսություն, բարձր տեխնոլոգիաներ) հաջողություն գրանցելը. «Մենք պետք է փորձենք լավագույն արդյունքն ունենալ, պետք է փորձենք լինել լավագույնը»:

 

 

 

 

 

 

 

 

Դիմելով սփյուռքահայ երիտասարդներին՝ նախագահն ասել է. «Հայաստանում պետք է ամեն ինչ անենք, որ դուք ձեզ զգաք ձեր տանը, ուր դուք կարող եք վերադառնալ ամեն պահի, աշխատել, ունենալ ձեր ներդրումը: Եվ դրա համար խոչընդոտներ չպետք է լինեն: Հայաստանը դիտեք որպես ձեր տունը, ձեր երկիրը: Բայց դուք պետք է լինեք նաև ա՛յն երկրի լավագույն քաղաքացիները, որտեղ ապրում եք: Այնպես որ, մաղթում եմ, որ ոչ միայն ձեզ զգաք ձեր տանը, այլև՝ զգաք ձեզ մեր ազգի, մեր երկրի մի մասնիկը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն ավելին