ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը ԿԳՄՍՆ նախարար Ժաննա Անդրեասյանին հիշեցրեց, որ շուրջ մեկ ամիս առաջ նրան է փոխանցել թղթեր, որոնք կապված են ՀՊՏՀ-ի ռեկտոր Դիանա Գալոյանի հետ, ում մեղադրում են ԱՄՆ-ում գողություն անելու համար: «Դուք ուսումնասիրե՞լ եք այդ գործերը»,- հարցադրեց նա: «Շատ ուշադրությամբ ուսումնասիրել ենք, պաշտոնական հարցումներ ենք ուղարկել համապատասխան մարմիններին և սպասում ենք պատասխանների, որի արդյունքներով կկարողանանք ունենալ վերջնական եզրակացություն և կողմնորոշվել հետագա քայլերի հարցով»,- պատասխանեց նախարարը: |
«Ձեզ փոխանցել էի թղթեր ՀՊՏՀ-ի ռեկտորի` ԱՄՆ-ում գողություն կատարելու վերաբերյալ». Հակոբ Ասլանյանը` Ժաննա Անդրեասյանին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet