Նախօրեին ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանում հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի, Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջոյանի և հայ ընտանիքի անդամների հետ։ Գերիներին ընտանեկան բովանդակության նամակներ են փոխանցել և վերցրել նրանց պատասխան նամակները:
Հայ-ադրբեջանական սահմանը հատած և Ադրբեջանում գերեվարված Արսեն Խոջոյանի մայրը՝ տիկին Սվետլանան, ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ԿԽՄԿ-ն արդեն իրենց է փոխացնել Արսենի նամակը: Նամակում մասնավորապես գրված է.
«Բարև մամ ջան, բարև պապ ջան: Ես ձեզ շատ սիրում եմ ու կարոտում»:
Մեր զրուցակիցը նշեց, որ Արսենի քույրերն ու եղբայներն էլ նրան են նամակ գրել՝ նշելով, որ անհամբեր սպասում են նրա վերադարձին:
Ինչ վերաբերում է մարտի 7-իրադարձություններին ու Արսենի վերջին զանգին, տիկին Սվետլանայի խոսքով.
«Արսենը սովորություն ուներ օրվա մեջ մի քանի անգամ զանգահարել: Հարցնում մեր ու երեխաների որպիսությունը: Այդ օրն էլ զանգահարեց: Մաֆլար կոչվող հանդամասը, որտեղ անասուններին արածացնելու էր տարել, մոտ է սահմանին: Այդ օրը և դրան նախորդող օրերին թանձր մառախուղ էր: Հիմա տարբեր վարկածներ կան, մենք հաստատ չգիտենք, թե ինչ է կատարվել: Կամ մոլորվել է, կամ միգուցե տարել են»:
Հիշեցնենք, որ մարտի 7-ին ՀՀ քաղաքացի, Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջոյանը հատել է հայ-ադրբեջանական սահմանը ևն գերեվարվել:
Հասմիկ Գյոզալյան