▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ձեզ թվում է՝ ՌԴ-ն իր շահերը պետք է մի կողմ դնի ու ասի՝ մենք հայերին շատ ենք սիրում, լավ կոնյակ ունե՞ն». Ալեն Սիմոնյան

«Դուք ե՞րբ եք հասկանալու, որ մեծ երկրները սիրուն աչքերի, լավ կենացների համար չեն, իրենք իրենց շահերն ունեն. երբ Իրանը հայտարարում է, որ աշխարհաքաղաքական փոփոխություններն իր համար անընդունելի են, դա հայտարարում է առաջին հերթին իր համար: Նրա համար չէ, որ մեզ շատ է սիրում, ու զենք վաճառելն էլ, կամ գնելը, տեղափոխելը, էլի արվում է իր համար»,- դիմելով ընդդիմադիրներին՝ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Ըստ նրա՝ նույնը Ռուսաստանի դեպքում է. «Ձեզ թվում է՝ Ռուսաստանն իր շահերը պետք է մի կողմ դնի ու ասի՝ դե մենք հայերին շատ ենք սիրում, լավ կոնյակ ունեն, եկեք հայերին բան անե՞նք… ո՛չ, բոլոր երկրները, նաև մենք՝ ունենք մեր շահերը»,- ասաց Սիմոնյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին