▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չգիտեմ՝ ում մտքի թռիչքն է եղել նման հաղորդագրություն տարածելը». Շուշան Դանիելյան

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է համացանցում տարածված այն լուրին, թե իբրև երգիչ, երգահան Հայկոյի մահվան պատճառը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն է.

/filemanager/uploads/2021/09/week-5/Shushan_Danielyan.jpg

«Չգիտեմ՝ թե ում մտքի թռիչքն է եղել նման հաղորդագրություն տարածելը․․․ այնուամենայնիվ, եթե ուզում եք իմանաք՝ ինչու է մեր Երկրում պատվաստման գործընթացը նման աղետալի վիճակում, ապա հետևեք լիազոր մարմնի հաղորդագրություններին՝ կհասկանաք!!!
Երգչի մահվան պատճառը չի կարող լինել պատվաստանյութը, քանի որ երգիչը պատվաստված չի եղել․․․

Հ․Գ․ թող ինձ ներեն ընտանիքի անդամները, հարազատները՝ անձնական տվյալի հանրայնացման համար, բայց արարքս գեթ 1 նպատակ ունի՝ կանխել հետագա մարդկային կորուստները․․․

․․․Միայն այսօր, 2.924.816 բնակչություն ունեցող մեր Երկրում մահացել է 26 կորոնավարակակիր․․․»:

 

Կարդացեք նաև՝ Երգչի մահվան պատճառը պատվաստանյութը չէ. ԱՆ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին