▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Chaarat Gold-ը կշահագործի Ամուլսարի ոսկու հանքը

Վերջին շրջանում պարբերաբար տեղեկություններ են ստացվում, որ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հետ կապված նոր ներդրողներ են ի հայտ եկել`  ի դեմս բրիտանական Chaarat Gold-ի։
Asekose.am-ի տեղեկություններով,  ոսկու հանքի շահագործմամբ  առանձնակի ակտիվություն դրսևորող   Chaarat Gold-ն  մի շարք գործնական քայլեր կատարել է․   վաճառողների  հետ ձեռք է բերվել ծրագրի գնման  համաձայնություն,  ինչպես նաև հաջողվել է  համաձայնություն ձեռք բերել  պատկան մարմինների հետ՝ հանքի շահագործումը իրականացնելու համար։


Chaarat Gold-ն  կարգավորել  է նաև  հանքի շահագործման համար նախատեսված ֆինանսական բոլոր հարցերը, և  պատրաստ   է  ծրագրի իրականացման դեպքում  շոշափելի  ներդրումներ կատարել։ 
Chaarat Gold-ը  միջազգային կազմակերպություն է, որը ոսկու արդյունահանմամբ է զբաղվում է Ղրղըզստանի հանքավայրերում, իսկ 2019 թվականից ընկերությունը նաև շահագործում է Կապանի Շահումյանի անվան ոսկու հանքավայրը։

Asekose.am-ը փորձեց կապ հաստատել բրիտանական կազմակերպության ներկայացուցչության հետ, սակայն ապարդյուն։ Պատրաստ ենք ներկայացնել նրանց տեսակետը՝ թեմայի վերաբերյալ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին