Լաչինի միջանցքում «հիմնական խաղը» Սյունիքի շուրջ է, Արցախի բնակչությանը պատանդ են վերցրել, որ Հայաստանին ինչ-որ բան պարտադրեն․ «Հայաստանն այսօր ի վիճակի չէ Սյունիքը պահել, Իրանն իր զորավարժություններով այդ ուղղությամբ հարձակումը կանգնեցրեց՝ հայտարարելով, որ սահմանն իր կարմիր գիծն է, թույլ չի տալու որևէ փոփոխություն, այսինքն՝ չի բացառվում, որ որևէ պահի Իրանն առանց ՀՀ-ին հարցնելու զորք մտցնի Սյունիք»:
Դանիելյանի խոսքով՝ Ռուսաստանը ևս միջանցքով շահագրգռված է, ուզում է իր վերահսկողության տակ վերցնել, Թուրքիան ու Ադրբեջանը նույնպես ցանկանում են միջանցքը վերցնել, իսկ նրանց ետևում Արևմտյան երկրներն են․ «Այս հարցում ՀՀ քաղաքականությունը պարզ չէ, բայց ակնհայտ է, որ ցանկանում են գնալ արևմտյան սցենարով, իսկ միջանցքը հանձնել Արևմուտքին, նշանակում է հանձնել Թուրքիային: Հայաստանը, եթե ընտրի Իրանին և Ռուսաստանին, Արևմուտքի սանկցիաների տակ է մտնելու և հարաբերությունների խզում է տեղի ունենալու: Եթե թուրքական տարբերակն ընտրի, թշնամի կդառնա Իրանին ու Ռուսաստանին»,- ընդգծել է Դանիելյանը: |
«Չի բացառվում, որ որևէ պահի Իրանն առանց ՀՀ-ին հարցնելու զորք մտցնի Սյունիք»․ Ստեփան Դանիելյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet