▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չի բացառվում, որ մի օր հայկական բանակը ադրբեջանցիների հետ ուս-ուսի տված կռիվ տա ծայրահեղ իսլամիստների դեմ

Ալիևների իշխանության բարդություններով, էստ էութայն, ուրախանալ չարժե: Մեծ քաղաքականության մեջ հաճախ ընտրությունը կանգնում է վատի և վատթարագույնի միջև:

Ադրբեջանի նման կազմավումներում սեկուլյար ռեժիմի այլընտանքը` հավանական ուժը, որ իշխանության կգա, կրոնական ծայրահեղականներն են:

Հաշվի առնելով սովետական անցյալը` կարելի է կանխատեսել, որ ալիևան ռեժիմի տապալմանը չի կարող հաջորդել իսլամի շիա ուղղության վրա հիմնված ավտորիտար ռեժիմը(Իրանի օրինակով), որը կկենտրոնանա ներքին խնդիրների վրա և ազգային-պետական ինքնության հիմքում չի դնի ջիհադի արտահանման առաջնահերթությունը:

Ամենայն հավանականությամբ, իշխանությունը կվերցնեն Միջագետքի անապատներում այս օրերին կրոնագաղափական և ռազմական առումով թրծվող տարրերը: Իսկ դա լուրջ մարտահրավեր է մեզ համար, քանզի Ադրբեջանի քաղաքականության հիմքում դրված իռացոնալ հաշվարկների գործոնը մի քանի անգամ կմեծանա` այստեղից բխող բոլոր հետևանքներով:

Եվ, չի բացառվում, որ մի օր Քռի ափերին հայկական բանակը ադրբեջանցի սեկուլյարիստների հետ ուս-ուսի տվա կռիվ տա ծայրահեղ իսլամիստների դեմ...

Միհրան Հակոբյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին