▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չի էլ ամաչում․ պաշտոնյայի էթիկան դա՞ է». Բագրատ Սրբազանը` Վահե Ղազարյանի մասին

Ինչպես հայտնի է, Չարենցավանում երեկ տեղի է ունեցել հարսանիք, որին մասնակցել են նաև Նիկոլ Փաշինյանը և նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը։ Հարսանիքի քավորը ՆԳ նախարար Վահե Ղազարյանն է եղել։

Այս հարսանիքի հետ կապված աղմկահարույց թեմաներին Դավթաշենում համախոհների հետ հավաքի ժամանակ անդրադարձավ Բագրատ Սրբազանը. «Այսօր էլ համացանցում տեսա, ճանապարհին ինձ ցույց տվին՝ ինչպես է Ներքին գործերի նախարարը՝ լայն, թիկնեղ, «նիհար» տղան իր ամբողջ «հմայքով» կանգնած այն «աթլետիկ կազմվածքով» մարդու կողքին (Նիկոլ Փաշինյանի-խմբ․), գրպանից գումարները հանում, դնում է թրի վրա․․․ Ավանդություն կա չէ՞, որ երեխաները դուռը փակում են՝ հարսին դուրս հանելիս։ Մարդը գումարներ է դնում։ Չի էլ ամաչում․ պաշտոնյայի էթիկան դա՞ է։ Չեմ ասում՝ էդ փողերը քեզ որտեղից։ Բայց էթիկան դա՞ է պաշտոնյայի՝ գրպանից գումարներ հանել, դնել ինչ-որ թրերի վրա՞։ Սա նկարագիր է։ Բարոյական այն չեղած ցուցիչն է, որը սրանց միջոցով արտահայտված է»,- ասաց Բագրատ Սրբազանը։

***

Դավթաշենում կայացած հավաքի ժամանակ Բագրատ Սրբազանը դիմեց քաղաքական գործիչներին. «Անդադար հիշեցնելու եմ քաղաքական դաշտում գտնվող մեր սիրելի գործիչներին՝ պատկերացրեք` ինչի մասին է մեր կյանքը և պատկերացրեք այս պայքարի բովանդակությունը։
Հրաժարվեք ձեր բոլոր գործած մեղքերից և պատասխանատվությամբ մաս կազմեք այս շարժմանն առանց հավակնությունների, որպես պարզ քաղաքացիներ, որպես հայ մարդիկ, որպես բարիքի հավատացող մարդիկ, որպես արարումին հավատացող մարդիկ, որպես պետության տեսիլք ունեցող մարդիկ, որպես Աստված սիրող մարդիկ, որպես միմյանց սիրող ու պատիվ ընծայող մարդիկ»։

***

Կառավարություն կոչվածն անհաղորդ է երկրի խնդիրներին՝ հանցավորության աճը, մարդկանց սոցիալական վիճակը, այլ բազմաթիվ խնդիրներ նրանց չեն հետաքրքրում: Այս մասին Դավթաշենում բնակիչների հետ հանդիպման ժամանակնշեց Բագրատ Սրբազանը:

«Պատրանքներ ստեղծելով, սուտ պատկերներ ներկայացնելով, այստեղ-այնտեղ գնալով, մարդկանց բերելով հանդիպման՝ ցույց են տալիս՝ ինչքան «երջանիկ են» այս մարդիկ։ Իրականում մարդկանց կյանքով հետաքրքրված չեն․ իրենց հեծանիվով են հետաքրքրված, արձակուրդով»,- ասաց Սրբազանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին