▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չի կարելի, որ այս մարդը Հայաստանում ելույթ ունենա. նա սատանիզմ է քարոզում և երեխաներին մոլորեցնում

Արմեն Հարեյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ զգուշացնելով Հայաստանում բնակվողներին.

«Երեկ ես գրեցի, որ Մարտ ամսին Երևանում Մարզահամերգային համալիրում ելույթի է գալիս Ալիշեր Վալեևէ, ով ավելի հայտնի է Մորգենշտերն անունով: Ասեցի որ չի կարելի որ այս մարդը Հայաստանում ելույթ ունենա, որովհետև ինքը բացահայտորեն չարի խորհրդանիշն է: Նա Ռուսաստանի ամենահայտնի ռեպերներից մեկն է և իր հետևից տանում է հարյուրավոր միլիոնավր մարդկանց: Նա իր ճակատին կրում է 666 թիվը, և պրոպագանդում սատանիզմ: Նա ծաղրում է եկեղեցուն ու մեր հավատքը՝ Քրիստոսին հետևելը: Որպեսզի գրավի երեխաներին ու ավելի տարածի իր անունը, նա նաև փող է փոխանցում երեխաների ֆոնդերին, բայց դա էլ դիտմամբ անուն է 666 թվով: Անցյալ տարի, 2021ին ռեփեր Ալիշեր Մորգենշթերնը նվիրատվություն է ուղարկել Բաշկիրիայի «Մեր երեխաները» որբերին օգնելու հիմնադրամին։ Այս մասին հաղորդվում է «ВКонтакте»-ում հիմնադրամի էջում։ Կազմակերպությունը պարզաբանել է, որ նա ուղարկել է 666666 ռուբլի ռուսական ռուբլի: Նրա ճակատին դաջված է 666 իսկ կրշքավանդակին՝ սատանան: Մի քանի ամիս առաջ, Նոյեմբերի 19ին, Ռուսաստանի Հետաքննությունների Կոմիտեն ստուգումներ սկսեց Մորգենշտերնի նկատմամբ, թմրանյութերի քարոզչության վարկածով, որ նրա երգերում ու կլիպներում քարոզվում է թմրանյութերի օգտագործում: Դրանից մի քանի օր անց, հետաքնության կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստռիկինը հայտարարեց, որ րեպեր Մորգենշտերնը «ըստ էության սոցիալական ցանցերում զբաղվում է թմրանյութերի վաճառքով»:

/filemanager/uploads/2022/01/week-3/Morgenshtern.jpg

Սրանից հետո, Մորգենշտերնը լքեց Ռուսաստանը և տեղափոխվեց Դուբայ, իսկ նրա բոլոր նախորոք ծրագրավորված համերգները չեղարկվեցին: Անցյալ ամիս ֆեկտեմբերին, Ռուսաստանի Հասարակական Պալատի անդամ Եկատերինա Մազուլինան հայտարարեց, որ այս ռեպերը արտասահմանից ֆինանսավորում է ստանում, դրա փոխարեն իր երգերում հատուկ թեմաներ օգտագործելու համար: Ես բոլոր հղումները կտեղադրեմ առաջին կոմենտում: Այս տղայի դեմ Ռուսաստանում ոտքի է ելել ոչ միայն պետությունը, այլ նաև եկեղցին և առաջադեմ մտավորականությունը: Օրինակ, Նիկիտա Միխալկովն ասում է, որ «Մորգենշտերնը դա հատուկ մտածված պրոյեկտ է: Նա ինքը մի գուցե չի հասկանում դա, բայց նա դրա մասն է կազմում: Որովեհտև, ինչ որ նա անում է, ինչ որ նա ասում է, դառնում է տրենդ»: Միխալկովն ասում է, նա ուղարկված է աշխարհ, հասարակությանը դեբիլիզացնելու համար: Ու հիմա այս մարդուն բերում են Հայաստան, Մարտ ամսին Մարզահամերգային համալիրում ելույթ ունենալու: Տոմսերն էլ հիմնականում սպառված են»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին