▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չի՛ կարելի կանգնել լափամանի կողքին և մոռանալ հայրենիքը. Արփեն Մովսեսյան

«Չի՛ կարելի կանգնել լափամանի կողքին և մոռանալ հայրենիքը»,- այսօր՝ ասուլիսի ժամանակ, անդրադառնալով պատերազմում կրած պարտությանը, ասաց արվեստի վաստակավոր գործիչ Արփեն Մովսեսյանը:

«Մեր կողքին այսօր կան դավաճաններ, և դա այնքան բացահայտ է ու տարակուսելի, որ երբեմն կորցնում ես զգոնությունդ և ուզում ես անզորությունից ինքնասպան լինելԻ՞նչ է նշանակում «գործակալ», «պայմանավորված պատերազմ»…Շուշին ի՞նչպես կարելի է անվանել «թուրքական համայնք»… Այդ անառիկ բերդը, մեր ամենաշեն վայրերից մեկը, այդ ժայռեղեն պատկերը…»: Արփեն Մովսեսյանի խոսքով՝ ժամանակի հետ ամեն ինչ ավելի պարզ կդառնա և կիմացվի, թե ինչն ինչպես է եղել, քանի որ նրա համոզմամբ՝ սա ծրագրված պատերազմ էր: «Ինչպե՞ս կարող է հայ մարդը Շուշին տեսնել նսեմ, հաղթանակված, պարտված, նման խոսքերով բնորոշել Շուշիի անառիկ կերպարը»,- ասաց Մովսեսյանը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին