▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կմեկնարկի գեղարվեստական ծրագիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է. «Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի շրջանակում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ապրիլի 24-ին՝ ժամը 22:00-ին, կմեկնարկի սուրբ նահատակների հիշատակին նվիրված գեղարվեստական ծրագիր, որը կտևի մինչև ապրիլի 25-ը՝ ժամը 06:00-ն:

Ծրագիրը կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով։
     Հանդես կգան հանրապետության լավագույն մենակատարները՝ Նարեկ Հախնազարյանը, Լիանա Ալեքսանյանը, Լիպարիտ Ավետիսյանը, Հայկ Մելիքյանը, Վահագն Հայրապետյանը և այլք: Ելնելով արտակարգ իրադրության թելադրած պայմաններից՝ հանրապետության երաժշտական կազմակերպությունները կներկայանան փոքր խմբերով։

Համերգային երեկոյին իրենց մասնակցությունը կբերեն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ, Հայաստանի պետական սիմֆոնիկ, Հայաստանի պետական կամերային նվագախմբերի գործիքային անսամբլները, Երևանի Ա․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչները, Հայաստանի պետական կամերային, Երևանի պետական կամերային, «Հովեր» պետական կամերային երգչախմբերի վոկալ անսամբլներն ու մենակատարները։

Երաժշտական ոգեկոչման այս բացառիկ իրադարձությունն արտակարգ իրավիճակում հայ արվեստագետների խնկարկումն ու խոնարհումն է՝ «Հարգելով հիշատակը՝ հարգենք կյանքը» նշանաբանի ներքո»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին