▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծիծեռնակաբերդում Ծառուկյանին թույլ չեն տվել իջնել պաշտոնյաների համար նախատեսված ճանապարհով

Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էին այցելել նաև  ԱԺ ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչները` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: Նրանք ծաղիկներ են դրել  անմեղ զոհերի հիշատակի հուշահամալիրին, որից հետո ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, դուրս գալով հուշահամալիրից, փորձել է  միանգամից գնալ դեպի իր մեքենայի կայանատեղին: Սակայն, ինչպես հաղորդում է YerevanNews.am-ը,   նրան թույլ չեն տվել այդ ճանապարհով իջնել, ասելով, որ կարող են իջնել միայն ներքևի ճանապարհով: Գագիկ Ծառուկյանը դիմելով ոստիկանին ասել է . «Այ ախպեր ջան մեքենան էնտեղ ա», սակայն ի պատասխան նրան ոստիկաններն ասել են. «Կապ չունի ընկեր»:

Միջադեպի վերաբերյալ  ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ չի կարող ասել, թե Գագիկ Ծառուկյանի և ոստիկանների միջև ինչ է տեղի ունեցել, այլ կարող է պատմել իր  հետ տեղի ունեցածի մասին:  «Նման դեպք ինձ հետ է եղել: Ծիծեռնակաբերդից վերադառնալիս ոստիկաններն ինձ թույլ չտվեցին գնալ այն ճանապարհով, որով եկել էի, սակայն դրա համար որևէ բացատրություն չներկայացրին»,- ասաց Տ. Ուրիխանյանն ու  ձեռնպահ մնաց այլ մեկնաբանություններից` ելնելով այն հանգամանքից, թե ինչ առիթով  էին նրանք այսօր  Ծիծեռնակաբերդ այցելել:

Նշենք, որ ըստ գործող կարգի` բոլոր պաշտոնյաններին թույլ են տալիս գնալ այն ճանապարհով, որով թույլ չեն տվել  Գագիկ Ծառուկյանին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին