▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չկա և չի լինելու խաղաղության օրակարգ թշնամու մոտ. թուրքագետ

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․

Քարտեզի վրա կարմիր կետերով նշված են այն ուղղությունները, որով Ադրբեջանը վերջին ժամերին իրականացնում է ինտենսիվ հարվածները։ Սա ՀՀ սուվերեն տարածքն է։ Բայց ոչ մի միջազգային պայմանագիր ու սահման չի կանգնեցնելու թշնամիներին։

Ադրբեջանն ու Թուրքիան հարձակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ չեն տեսել մեր կողմից իրական հակահարված, այլ ոչ թե հերթական զիջումը։ Հակահարվածն է միակ փրկությունը։ Դիմադրությունը՝ ուժեղ բանակով ու համընդհանուր մոբիլիզացիայով։ Այդ դեպքում կլինեն նաև դաշնակիցներ։

Հիմա զիջենք միջանցքը, վաղն ուզելու են նոր տարածք։

Զիջենք այդ նոր տարածքը, պահանջելու են նոր։

Ու ամեն զիջածի հետ նոր պահանջին դիմադրելն արդեն անհնար է լինելու։

Չկա խաղաղության օրակարգ թշնամու մոտ։ Չկա և չի լինելու։ Սա պետք է հասկանալ՝ անկախ զբաղեցրած պաշտոնից։ Թուրքիան ու Ադրբեջանը չեն ուզում ոչ մեզ հետ ապրել, ոչ մեզ հետ առևտուր անել, ոչ մի բան չեն ուզում, բացի հայկական պետությունը ոչնչացնելուց։ Սա գիտական փաստ է։

Առանց բանակ ու հակահարվածի խաղաղությանը հավատալը նշանակում է մեզ ոչնչացնելու հրամանի տակ ստորագրել։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին