▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չկա նման ժավել, որով կարելի է մաքրել Նիկոլի այդ խարանը»․ Արմեն Աշոտյան

«Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի կարճաժամկետ առումով նախընտրական շեմին մաքրել իրեն ամենամեծ մեղքերից, մեկը՝ Արցախի հանձնումն էր, իսկ երկարաժամկետ առումով՝ պատմության մեջ մաքրել իր անունը․ այդ փորձերն ապարդյուն են»,- դեկտեմբերի 24-ի դատական նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ «Մարդկությունը չի ստեղծել նման ժավել, որով կարելի է մաքրել Նիկոլի այդ խարանը»,- հավելեց նա՝ նշելով, որ ՀՀ նախկին երեք նախագահները մերժեցին Փաշինյանի բանավեճի առաջարկը, քանի որ նա այդպիսով ուզում է բացել «օվերտոնի պատուհանը»։ Հանրապետական գործիչը հիշեցրեց, որ ինքը ավելի վաղ ցանկություն է հայտնել բանավիճել Փաշինյանի հետ, որովհետև ի տարբերություն նախագահների, ինքը զզվող չէ։
Նշենք, որ այսօր Արմեն Աշոտյանի գործով դատական հերթական նիստն էր։ Նրա փաստաբանները միջնորդություն ներկայացրեցին դատավորին՝ խնդրելով թույլ տալ Աշոտյանին՝ հունվարի 13-ին մեկնել Բրյուսել՝ ներկա գտնվելու Եվրոպական Ժողովրդական կուսակցության տարեսկզբյան անդրանիկ հավաքին, որտեղ ինքը ներկայացնում է Հանրապետական կուսակցությունը 2012 թվականից։ «Օրակարգը աղերսներ ունի նաև Հայաստանի անվտանգային խնդիրներին, հնարավորություն կա որոշակի քաղաքական բովանդակությամբ ուղերձներ հղելու»,- հայտարարեց Աշոտյանը։
Դատավորը հայտնեց, որ քանի որ ներկա պահին Աշոտյանի ձեռքի տակ չկան համապատասխան փաստաթղթեր, միջնորդությունը կքննարկվի հաջորդ դատական նիստին՝ հունվարի 13-ին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին