Համացանցում տեսանյութ է տարածվել այսօրվա ակցիայից, որտեղ պարեկներից մեկը հայհոյանքով է խոսում ավտոերթի մասնակցի մասին:
Այս դեպքի առիթով, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Նկարի պարեկն այսօր հայհոյանքի ձևով ծանր վիրավորանք է հնչեցրել քաղաքացու հասցեին: Ծանր վիրավորանքի հատկանիշներով հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել, ինչպես նաև դիմել եմ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչություն լուծելու պարեկի կարգապահական պատասխանատվության հարցը:
Հ. Գ. Դաջվածքիդ խաչը քեզ օգնական: Ոչ մի ապօրինություն անհետևանք չի մնալու»:
Հիշեցնենք՝ վաղ առավոտից շարունակվում է «Դիմադրություն» շարժման ավտոերթը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: