«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 1-ից՝ 7 օր, հացադուլի մեջ է ցմահ ազատազրկված Արմեն Տեր-Սահակյանը, որը նման պատժի արժանացավ Վանո Սիրադեղյանի դեմ ցուցմունք չտալու համար։ Նա արդեն 20 տարի «Նուբարաշեն» ՔԿՀ-ում է եւ օգոստոսին դիմել է վաղաժամկետ ազատման համար՝ հուսալով, որ տույժեր չունի, 2 խրախուսանք ունի, մերժելու պատճառներ չկան, բայց վարչակազմը 1 տարով հետաձգել է հարցի քննարկումը։
Տեր-Սահակյանի հացադուլի մյուս պահանջն է՝ ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետ, գեներալ Ֆելիքս Ցոլակյանն այցելի իրեն՝ «գաղտնի ինֆորմացիա ունի փոխանցելու» ՀՀ նախագահին։ Նա նշեց՝ եթե օրենքը թույլատրում է ցմահներին վաղաժամկետ ազատել, բայց չեն կիրառում, թող այդ նորմը հանեն օրենսգրքից։ Մերժման որոշումը նա բողոքարկել է դատարանում։
Ի դեպ, տեղեկացանք, որ սեպտեմբերի 21-ին ՀՀ նախագահի հրամանագրով 11 հոգու ներում է շնորհվելու, այդ թվում` ցմահ ազատազրկվածների»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում