▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցմահ դատապարտյալը 23 տարի անց հնարավոր է ազատ արձակվի. «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բացառիկ որոշումը

 

 

Ցմահ դատապարտյալը 23 տարի պատիժը կրելուց հետո հնարավոր է ազատ արձակվի. «Նուբարաշեն» քկհ-ն բացառիկ որոշում է կայացրել:

Դատապարտյալը՝ Կարեն Օգանեսյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել Միացյալ Նահանգներում 2 անձի սպանելու համար:

 

 

 

 

 

 

 

Սա Հայաստանի համար բացառիկ որոշում է, ՀՀ պատմության մեջ այդպիսի դեպքեր եղել են 2 անգամ, այն էլ՝ առողջական խնդիրներով պայմանավորված: Մինչդեռ Օգանեսյանը առողջ է, կարող է ազատվել լավ վարքի համար:

«Միանշանակ պայմանավորում եմ դա օրենքի շրջանակում գործելու ու հենց իշխանափոխության, հեղափոխության արդյունքով», - ասել է փաստաբանն ու հավելել, որ դատապարտյալը ազատազրկման ընթացքում իրեն լավ է դրսեւորել, ունեցել պատշաճ վարքագիծ, անգամ ընտանիք է կազմել ու երեխա ունեցել, աշխատել է: 

Մանրամասները՝ տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին