▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձնագունդը գնալով մեծանալու է. Հովհաննես Ազոյանը՝ Տիգրան Առաքելյանի գործի մասին

Քրեական վերաքննիչ դատարանում ՀԱԿ ակտիվիստների գործով դատական նիստին այսօր հետևում էր նաև հումորիստ Հովհաննես Ազոյանը: Ինչպես գրում է 168.am-ը, լրագրողների հետ զրույցում վերջինս ասել է, որ մերթընդմերթ տեղեկություններ ունենում է գործով ամբաստանյալ, արդեն երկու տարի անազատության մեջ գտնվող Տիգրան Առաքելյանից: «Ես կարծում եմ, որ ամոթ է բանտում նման մարդ ունենալ»,- այսօր ասել է հումորիստը: «Ես կարծում եմ, որ քաղաքական որոշում է պետք կայացնել, որպեսզի դատարանը կատարի անկախ քննություն: Եթե կա այդ որոշումը, մենք կտեսնենք արդարացի լուծում, եթե չկա որոշումը, դեռ շարունկվելու է այսպես, ու մեր երկիրը… ես չեմ պատկերացնում ինչ կարելի է անել  այդ դեպքում»,- ասաց Հովհաննես Ազոյանը: Ըստ նրա, եթե կարծում են՝ այս դեպքը օրինակ է՝ երիտասարդներին ճնշելու համար, սխալվում են. «Ձնագունդը գնալով մեծանալու է և մի օր եթե հիմա իրենք կարողանում են կառավարել դա, մի օր ուղղակի չեն կարողանալու կառավարել և փաստի առաջ կկանգնենք մենք բոլորս: Ես խնդրում եմ մեր իշխանություններին, որպեսզի քաղաքական կամք ունենան, քաղաքական որոշում կայացնելու, արդարացի լուծում տալու այս հարցրեին, որպեսզի ձեռք բերեն վստահություն և միասին շարժվենք առաջ»: 

 

Առավել մանրամասն` այստեղ: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին