Չնայած ՔՊ-ն իրեն լավ չի պահում, բայց ես կհանդիպեմ իրենց հետ, դա էլ է մեր առաքելությունը. Սրբազան
Չնայած ՔՊ-ն իրեն լավ չի պահում, բայց ես կհանդիպեմ իրենց հետ, դա էլ է մեր առաքելությունը. Սրբազան
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ամփոփել է օրը Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում:
***
Վաղ առավոտից ՀՀ տարբեր մարզերում ու Երևանում սկիզբ առած անհնազանդության ակցիաներն ամփոփեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Նորից զգուշացնումենք՝ որքան բիրտ, կոշտ մեթոդներ կիրառեք, այնքան ավելի շատ մարդ է մասնակցելու անհնազանդության ակցիաներին։ Ոչ ոք ձեզնից չի վախենում, ոչ ոք նահանջելու տեղ չունի։ Մենք մտքի ծայրով էլ չենք անցկացնում, որ կարող է այս ակցիաները դադարեն։ Պիտի դադարեն ձեր ապօրինի գործողությունները, ու դուք հասկանաք, որ մենք ուզում ենք Պատիվ ու Հայրենիք ու դրա համար նահանջելու տեղ չունենք ու չենք էլ ունենալու։ Դուք այդ գիտակցումը պետք է ունենաք»,- դիմելով ոստիկաններին՝ ասաց ընդդիմադիր պատգամավորը։