▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

CNNTurk-ն անդրադարձել է «Կենտրոն» հեռուստաալիքով ներկայացված ռեպորտաժին

 

«CnnTurk» լրատվականն անդրադարձել է հայկական «Կենտրոն» հեռուստաալիքով թողարկված մի նյութի, որտեղ խոսվում է քրդական հարցի լուծման հեռանկարների և Արևմտյան Հայաստանում այժմ ապրող հայերի թվի մասին: «Թուրքիայում 4 մլն հայերի առկայության մասին պնդում» վերնագրով նյութում «CNNTurk»-ը հանգամանորեն ներկայացնում է Նաիրի Հոխիկյանի պատրաստած ռեպորտաժը քրդական հարցի կարգավորման վերաբերյալ քրդերի ցմահ բանտարկյալ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի առաջ քաշած քառափուլ ծրագրի մասին: Այդ ծրագիրն առաջին անգամ հրապարակվել է դեկտեմբերի 5-ին թուրքական «Միլլիյեթ» օրաթերթում:
Ըստ այդմ`
1. Անկարան պետք է չեղյալ անի քրդերի դեմ առաջ քաշված բոլոր մեղադրանքները և համաներման արժանացնի «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) անդամներին:
2. Քրդերը պետք է ունենան իրենց մայրենիով կրթության և մշակութային ինքնավարության իրավունք:
3. 2015-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում քրդերը պետք է առանցքային տեղեր ունենան:
4. Պետք է վերաշարադրվի թուրքերի ու քրդերի հարաբերությունների պատմությունը: Քրդերն այլևս չպետք է ներկայացվեն իբրև ահաբեկիչներ, իսկ Թուրքիան էլ չպետք է ներկայացվի որպես միայն թուրքերի հայրենիք, քանի որ քրդերն էլ պետք է ունենան իշխանություն և երկիրը ղեկավարելու հավասար լիազորություններ:
Այնուհետև «CNNTurk»-ն ընդգծում է, որ «Կենտրոն» հեռուստաալիքի» սեփականատեր Գագիկ Ծառուկյանը ղեկավարում է խորհրդարանական երկրորդ ուժ հանդիսացող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որն իրեն ընդդիմություն չի անվանում:
Չորս մլն հայերի առկայության վարկածից բացի, թուրքական կայքը հիշեցնում է «Իսլամացված հայեր» կոնֆերանսին մասնակցած Այշե Գյուլ Ալթընայը հայտարարությունը: Վերջինս ասել էր, որ այժմ Թուրքիայում ապրում են իսլամացած հայերի միլիոնավոր ժառանգներ:
Ermenihaber.am

ermenihaber-ի փոխանցմամբ՝ «CnnTurk» լրատվականն անդրադարձել է հայկական «Կենտրոն» հեռուստաալիքով թողարկված մի նյութի, որտեղ խոսվում է քրդական հարցի լուծման հեռանկարների և Արևմտյան Հայաստանում այժմ ապրող հայերի թվի մասին: «Թուրքիայում 4 մլն հայերի առկայության մասին պնդում» վերնագրով նյութում «CNNTurk»-ը հանգամանորեն ներկայացնում է Նաիրի Հոխիկյանի պատրաստած ռեպորտաժը քրդական հարցի կարգավորման վերաբերյալ քրդերի ցմահ բանտարկյալ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի առաջ քաշած քառափուլ ծրագրի մասին: Այդ ծրագիրն առաջին անգամ հրապարակվել է դեկտեմբերի 5-ին թուրքական «Միլլիյեթ» օրաթերթում:

Ըստ այդմ`

1. Անկարան պետք է չեղյալ անի քրդերի դեմ առաջ քաշված բոլոր մեղադրանքները և համաներման արժանացնի «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) անդամներին:

2. Քրդերը պետք է ունենան իրենց մայրենիով կրթության և մշակութային ինքնավարության իրավունք:

3. 2015-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում քրդերը պետք է առանցքային տեղեր ունենան:

4. Պետք է վերաշարադրվի թուրքերի ու քրդերի հարաբերությունների պատմությունը: Քրդերն այլևս չպետք է ներկայացվեն իբրև ահաբեկիչներ, իսկ Թուրքիան էլ չպետք է ներկայացվի որպես միայն թուրքերի հայրենիք, քանի որ քրդերն էլ պետք է ունենան իշխանություն և երկիրը ղեկավարելու հավասար լիազորություններ:

Այնուհետև «CNNTurk»-ն ընդգծում է, որ «Կենտրոն» հեռուստաալիքի» սեփականատեր Գագիկ Ծառուկյանը ղեկավարում է խորհրդարանական երկրորդ ուժ հանդիսացող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որն իրեն ընդդիմություն չի անվանում:Չորս մլն հայերի առկայության վարկածից բացի, թուրքական կայքը հիշեցնում է «Իսլամացված հայեր» կոնֆերանսին մասնակցած Այշե Գյուլ Ալթընայը հայտարարությունը: Վերջինս ասել էր, որ այժմ Թուրքիայում ապրում են իսլամացած հայերի միլիոնավոր ժառանգներ:

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին